Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ամրակուռ է մեր ոգին՝ դարերի զավակ...

16:30, perşembe, 09 mayıs, 2013
Ամրակուռ է մեր ոգին՝ դարերի զավակ...
     Մայիսի 9-ը մարդկային կորովի ոգու, համառ կամքի և ֆիզիկական ուժի ապացույցն է: Նախ հայ զինվորները սովետական բանակի կազմում հաղթանակ տոնեցին Բեռլինում՝ պարելով հայկական քոչարին, ապա որպես պատմական շարունակություն՝ նորօրյա հերոսները հաղթական երթը շարունակեցին Շուշիում: Պապս, ով մեզ հետ տոնում է իր նվաճած հաղթանակի վաթսունութերորդ տարելիցը, եղել է հետախույզ- դիպուկահար և հայկական դիվիզիայի շարքերում հասել է մինչև Դանուբի ափերն ու Բեռլին, իսկ զինվորական ծառայությունը շարունակել է մինչև 1949թվականը՝ հսկելով ԽՍՀՄ արևմտյան սահմանը: Այսօր Անհայտ զինվորի հուշարձանի մոտ կանգնած են պատվո նոր պահակներ` տասնութամյա երիտասարդներ, ովքեր ստանձնել են պապիս գործը՝ հայրենիքի պաշտպանությունը, և արիությամբ կարող են կրկնել մեծն բանաստեղծին. «Ամրակուռ է մեր ոգին՝ դարերի զավակ»: Փառք ու պատի՛վ ձեզ, հայ զինվորներ...
Պապս՝ Իոսիֆ Պետրոսյանը՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանը, ով ինձ համար նվաճելէ այս կապույտ երկինքը:
Պապս՝ Իոսիֆ Պետրոսյանը՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանը, ով ինձ համար նվաճելէ այս կապույտ երկինքը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5084 | 2 | 0
Facebook