Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այբբենարանի հանդես

13:16, çarşamba, 08 mayıs, 2013
Այբբենարանի հանդես
     Ապրիլի 26-ին մաշտոցյան շունչն էր թեվածում Արտաշատ ք.-ի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 դպրոցի կամարների տակ: Իրենց առաջին գրքին` «Այբբենարան», հրաժեշտ էին տալիս դպրոցի առաջին դասարանի աշակերտները` դասվար Շ. Միրզոյանի ղեկավարությամբ:
     Գեղեցիկ զարդարված բեմում, մեկը մյուսի ետևից ելույթ էին ունենում 8 ամիս առաջ դպրոցի շեմին ոտք դրած թոթովախոս մանուկները: Ներկա գտնվող հյուրերը մտովի տեղափոխվեցին 5րդ դար, երբ Մ. Մաշտոցը, Ս. Պարթևի, Վռամշապուհ արքայի աջակցությամբ, ստեղծեց հայոց տառերը, որոնք հետագայում դարձան հայ ժողովրդի լինելիության և պահպանման զինվորները:
     Երեխաները շատ վարժ, գեղեցիկ առոգանությամբ կատարում էին իրենց հանձնարարված բանաստեղծությունները, դերերը, երգերը:
     Անչափ հետաքրքիր էր բեմադրված «Այբբենարան» -ի և նրա հերոսների մուտքը դահլիճ: Նրանց հետ միասին բեմ էր բարձրացել նաև երեխաների հաջորդ գիրքը` «Մայրենի», որը հանդես է գալու որպես նոր և անակնկալներով լի գիրք փոքրիկ սաների համար:
     Երիտասար ուսուցրուհի Շ. Միրզոյանը բոլոր աշակերտներին նվիրեց այդքան սպասված ժպիտները: Դա գեղեցիկ կերպով իրականացրեց ծաղրածուն, ով ներս մտնելով երեխաներին ժպիտներով փուչիկներ նվիրեց:
     Ներկաները դահլիճից հեռացան մեծ տպավորություններով:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
25399 | 0 | 0
Facebook