Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Կորսիկա կղզին և Ֆրանսիայի ապագա կայսրին գնել է Ֆրանսիայի Լյուդովիկոս 15-րդ թագավորը

22:01, Понедельник, 10 Января, 2022 года
Կորսիկա կղզին և Ֆրանսիայի ապագա կայսրին գնել է Ֆրանսիայի Լյուդովիկոս 15-րդ թագավորը

1768 թվականի մայիսին Լյուդովիկոս 15-րդն ընդունել է Ջենովայի հանրապետության առաջարկը. Կորսիկա կղզին Ֆրանսիային հանձնելու դիմաց նա ներել է այդ պետության երկու միլիոն լիվր պարտքը: Մշտապես անհնազանդ կորսիկացիների կարծիքը Ջենովայի իշխանությունները հաշվի չեն առել, և այդ գործարքից դժգոհ կղզիաբնակներն ապստամբել են նոր տիրողների դեմ: Ֆրանսիան 7500 զինվոր է ուղարկել ապստամբությունը ճնշելու համար, բայց այդ զորախումբը ջախջախվել է: Մեկ տարի անց կորսիկացիներին հնազանդեցնելու համար Լյուդովիկոս 15-րդը 22 հազար զինվոր է ուղարկել Կորսիկա: Ապստամբները դաժանորեն պատժվել են: Ընդամենը հարյուր կորսիկացի ապստամբ է կարողացել փրկվել: Փրկվածների մեջ է եղել ամուսնական մի զույգ. հղի վիճակում գտնվող կինն ասել է. «Իմ որդին լինելու է Կորսիկայի վրիժառուն»: Երեք ամիս անց նա արու զավակ է ծնել, նա ծնել է մեծագույն կորսիկացուն, Եվրոպայի առաջին միավորողին՝ Նապոլեոն Բոնապարտին:

Նկարում՝ Բոնապարտ ընտանիքի զինանշանը՝ մինչև Նապոլեոն Առաջինը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2384 | 0 | 0
Facebook