Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 21 Июля, 2024 года

Статьи

ՀՀ անկախություն - 30․հայ մամուլի էջերից

16:57, Вторник, 07 Декабря, 2021 года
ՀՀ անկախություն - 30․հայ մամուլի էջերից
    
    

Նյութը շարադրեց՝ Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի Գրադարանգիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ, պատմության մագիստրոս, գրադարանայինտեղեկատվական աղբյուրագիտության մագիստրոս Մհեր Ղազինյանը


    

Հարգարժա՛ն գործընկերներ և հյուրեր, ողջունում եմ Ձեզ Հայաստանի ազգային գըրադարանի (այսուհետ՝ ՀԱԳ) հարազատ և հյուրընկալ հարկի ներքո: Շնորհակալություն եմ հայտնում սույն միջոցառման բոլոր նախաձեռնողներին ու կազմակերպիչներին։ Կներկայացնեմ «ՀՀ անկախություն-30․հայ մամուլի էջերից» խորագրով զեկուցումը, որը բաղկացած է 2 կառուցամասից։ Առաջին մասում կներկայացնեմ հակիրճ պատմական ակնարկ, երկրորդում՝ հայ մամուլի դերն ու անկախության արտացոլումը հայ մամուլի էջերում։ Սույն թեմային ներհատուկ է պատմաճանաչողական և գիտագործնական նշանակությունը։ Թեման բավականին ընդգրկուն է, ուստի հնարավորինս կարճառոտ կներկայացնեմ համապատկերը։ Ազգային արժեհամակարգի ու ինքնության պահպանման գործում հույժ կարևոր է նաև ՀԱԳ-ի պատմական առաքելությունը, ուստի գրադարանը ևս հավուր պատշաճի արժևորում է պատմամշակութային զանազան իրողություններ՝ հանդես գալով զանազան նախաձեռնություններով: ՀԱԳ-ում ժամանակին հրատարակվող «Հոգևոր հայրենիք» պար-բերականի 2008 թ. թ.1-2-ում շարունակաբար լույս է տեսել ՀԱԳ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանի ծավալուն հոդվածը՝ «Ազգային գրադարանը անկախության տարիներին» խորագրով: Հոդվածում համակողմանի լուսաբանման և պատճառահետևանքային կապերի դիտարկման միջոցով ներկայացվում են կարևոր իրողություններ և հիմնախնդիրներ. Համալրում, կառուցվածքային փոփոխություններ, կադրային հարց, գրադարանի կանոնադրության նախագիծ, հավաքածուների ստուգում-համեմատում, «Հայաստանի Հանրապետության գրադարանների մասին» օրենքի նախագիծ, մատենագիտական, գիտահետազոտական և մաեթոդական աշխատանքներ, գործուղումներ, ցուցահանդեսներ, սեմինարներ, համաժողովներ: Ներկայացված է երկրի սոցիալ-տնտեսական կացության ազդեցությունը գրադարանի գործունեության վրա և այլն[1]:

1 Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության հռչակումըհակիրճ պատմական ակնարկ

Անկախությունը բարձրագույն արժեք է։ Անկախությունը նվաճում են տարբեր ճա-նապարհներով: Օրինակ, տարբեր պատերազմներից հետո: Գիտնականները դիտարկելլ են մարդկային հասարակության պատմության հինգուկես հազարամյա ժամանակահատվա-ծը և պարզել, որ այդ ընթացքում մարդկությունն ընդամենը 292 տարի է ապրել առանց պատերազմների, լիարժեք խաղաղության պայմաններում: Մարդկության պատմության ընթացքում գրանցված պատերազմների թիվը հասնում է 15 հազարի[2]: Անկախության հըռ-չակման գործում կարևոր է նաև ազգային գաղափարախոսության դերն ու նշանակությունը։ Ազգային գաղափարախոսությունը ազգի ներսում գոյություն ունեցող հիմնախնդիրների գիտակցումն է, դրանց տեսական հիմնավորումն ու համակարգումը, որը դառնում է հա-մազգային գործունեության ծրագիր[3]։ Տրամաբանական է, որ անկախության գաղափարն բը-խում է հայրենիքից։ Հայրենիքի բնորոշումը ներկայացնենք ըստ պատմաբան, ակադեմի-կոս Լենդրուշ Խուրշուդյանի՝ Երևանում 1995 թ․ հրատարակած «Հայկական հարց» ուսումնասիրության․ Յուրաքանչյուր ժողովուրդ գոյատևելու և բնականոն կյանքով ապրելու համար պետք է ունենա իր ազատ և անկախ հայրենիքը, որը ժողովրդի պատմական ապրելատարածքն է։ Հայրենիքի գաղափարի ակունքները սկիզբ են առնում դարերի խորքում՝ կրե-լով պատմաէթնիկական բնույթ։ Հողը հայրենիք է դառնում դարերի ընթացքում, երբ այն պատվում է ժողովրդի պատմամշակութային, ազգագրական, ճարտարապետական հուշարձաններով, երբ այն սրբագործ-վում է թշնամիների դեմ մղած պատերազմներում տարած հաղթանակներով և լեգենդար հերոսների թափված արյունով, երբ ձևավորվում են ազգային բնավորության գծերը, ազգային նկարագիրը, ավանդույթները, բարքերը, տարազը, լեզվական առանձնահատկությունները, ազգային ինքնագիտակցությունը, երբ այդ հողը ժողովրդի պատմական հիշողության մեջ է մտնում բանահյուսական, ազատագրական առասպելներով, էպոսով, երգերով, հեքիաթներով ու հարազատանում հոգեպես, երբ ժողովուրդը դառնում է հոգևոր ամբողջություն․․․Հայրենիքում յուրաքանչյուր ժողովուրդ անպայման պետք է ունենա ազատ, անկախ պետականություն, քանզի միմիայն այդ պարագա-յում է հնարավոր ապահովելու ժողովրդի գոյատևման ու բազմակողմանի զարգացման հնարավորությունը[4]։

Հայ ժողովրդի բազմադարյա պատմության հոլովույթում կարևորվում է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը։ Հայոց միասնական պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին մարմնավորում էր հայոց պետականությունը։ Որպես ազգային-պետական և հոգևորմշակութային ընդհանրություն, հայ ժողո-վուրդը համախմբվում էր իր կրոնով՝ Եկեղեցու դը-րոշի տակ պահպանելով իր դավանա-կան դիմագիծն ու ինքնուրույնությունը, հոգևոր-քաղաքական համագոյությունը[5]։

2013 թ․-ին Երևանում հրատարակվեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինա-սյանի հեղինակած «Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմություն» հիմնարար ուսումնասիրությունը, որտեղ հայերեն, ռուսերեն և անգլերեն հարյուրավոր սկզբնաղբյուրների և գրականության հենքի վրա հանգամանալից լուսաբանվել է տարաբնույթ հիմնահարցերի բավականին ընդգրկուն տիրույթ. Հայաստանի անկախության հռչակում, ներքին դրություն, հասարակական-քաղաքական կյանք, մշակությին կյանք, Հայ Առաքելական Եկեղեցի, միջազգային դրություն ու արտաքին քաղաքականություն, հայրենիք-Սփյուռք հարաբերություններ, ինչպես նաև Արցախյան հիմնահարց, Արցախահայության գոյամարտ, ա-զատագրական մարտեր, պատերազմի հաղթական ավարտ, Արցախի անկախության հռչակում, Արցախի Հանրապետության ներքին դրություն, բանակցային գործընթաց, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, երկրաշարժ և այլն: Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կյանք առավ Հայաստանի առաջին (1918-1920) և երկրորդ (1920-1991) հանրապետությունների հիմքի վրա որպես ժառանգորդ և իրավահաջորդ։ Նշվում է, որ Առաջին հանրապետությունը գտնվում էր օրհասական կացության մեջ։ Այդուհանդերձ, այն իբրև պետական կառույց կատարեց պատմական իր կարևոր դերը։ ԽՍՀՄ-ի կազմում Խորհրդային Հայաստանը նշանակալից նվաճումներ արձանագրեց հասարակական և տնտեսական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, ունեցավ զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն և մշակույթ և այլն, սակայն չուներ և չէր կարող ունենալ քաղաքականապես ու տնտեսապես անկախ, ազգային ազատ պետություն ու պետականություն[6]։ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում 1990 թ.օգոստոսի 23-ին[7]: 1991 թ․ սեպտեմբերի 21-ին հանրաքվեի արդյունքում քվեարկողների բացարձակակ մեծամասնությունը «Այո» ասեց անկախությանը, իսկ սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն։

Պատմաբան, արևելագետ Նիկոլայ Հովհաննիսյանն իր հեղինակած «Հայաստանը անդրկովկասյան-մերձավորարևելյան աշխարհաքաղաքական տարածաշրջանի գործոն» վերտառությամբ հոդվածում նշում է, որ 1991 թ․-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հայտնվեց միջազգային ասպարեզում որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Հեղինակը Հա-յաստանի գործոնը ներկայացնում է 4 տեսանկյուններից։ 1․ Հայաստանը աշխարհաքա-ղաքական (գեոպոլիտիկ) գործոն, 2․Հայաստանը ռազմաքաղաքական գործոն, 3․ Հայաստանը որպես կոմունիկացիոն-հաղորդակցման գործոն, 4․Սփյուռքի դերը հայկական գոր-ծոնում[8]։ Հատկանշական է, որ տակավին անտիկ դարաշրջանի մեծ մտածողներից սկսած, նաև հետագայում պետությունների ճակատագրում կարևորվել է աշխարհագրական դիրքը, միջավայրը: Ի հայտ է գալիս աշխարհագրական դետերմինիզմը, ըստ որի դիտարկվում են աշխարհագրական գործոնները[9]: Ասվածը վերաբերում է նաև Հայաստանին և առհասարակ Հայկական լեռնաշխարհին: Մեկ այլ ուսումնասիրության մեջ կարևորվում է ազգային անվտանգության հայեցակարգը, որը կարելի է բաժանել մի շարք գլխավոր ոլորտների՝ ռազմավարական, ժողո-վըրդագրական, տնտեսական (ֆինանսական, էներգետիկ և այլն), տեղեկատվական, սոցիալական, սոցիալ-հոգեբանական, մշակութային, կրոնական, էկոլոգիական[10]: Հայաստանի անկախացումից հետո, երբ երկիրը հայտնվեց համընդհանուր ճգնաժամի մեջ, Սփյուռքի օգնությունը ծառայեցվեց Հայաստանի ու Արցախի սոցիալտնտեսական զարգացմանը: Այդ ծրագրերն իրագործվում են տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների և անհատ բարերարների նախաձեռնության ու ֆինանսավորման շնոր-հիվ[11]: Նորանկախ Հայաստանի առջև ծառացած դժվարություններին գումարվեց նաև 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ ավերիչ երկրաշարժը, որը մի քանի վայրկյանում տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց, երկրի երեսից ջնջեց քաղաքներ ու գյուղեր՝ պատճառելով հսկայածավալ վնասներ[12]: Հայաստանի Երրորդ Հան-րապետության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից են նաև Արցախյան հիմ-նահարցի հանգուցալուծումը և հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործըն-թացը: Արցախյան հիմնահարցի մասին առկա են հսկայածավալ սկզբնաղբյուրներ և գրա-կանություն, որը լավագույնս ներկայացված է ուսումնասիրություններից մեկում[13]: Հայոց ցեղասպանության մասին ևս հրատարակվել են արժեքավոր արխիվային և պաշտոնական փաստաթղթեր, մենագրական ուսումնասիրություններ, հուշագրություններ, վերապրող-ների վկայություններ, հոդվածների ժողովածուներ և այլ գրականություն բազմաթիվ լեզու-ներով[14]:

2 Հայ մամուլի դերը անկախության արտացոլումը հայ մամուլի էջերում

Հայկական տպագրական քաղաքակրթության ծիրում որպես պատմական սկզբնաղ-բյուր հույժ կարևոր արժեք է նաև հայ մամուլը՝ արտացոլելով հոգևոր-մշակութային, գիտա-կըրթական, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի իրողու-թյուններ։ Հայերեն առաջին տպագիր պարբերականն «Ազդարարն» է, որը լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-1796 թթ: Այս առիթով ՀԱԳ-ում 2019 թ․նոյեմբերի 28-29-ին կայացավ գիտաժողով՝ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավոր-ման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» խորագրով, որի ժամանակ զեկուցումներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետու-թյան և Սփյուռքի մասնագետները։ Ընդգրկուն է հայ մամուլի տպագրավայրերի աշխար-հագրությունը: Հայ մամուլի տարբեր հիմնահարցերի մասին գրվել են ուսումնասիրու-թյուններ և հոդվածներ, կազմվել են մատենագիտություններ[15]։ 1999 թ.-ին հրատարակված համապատասխան մատենագիտության մեջ նշվում է, որ նորագույն մամուլի պատմությու-նը կարելի է բաժանել երեք փուլի՝ շրջանի․1․ 1987-1989-ինքնահրատ, 2․ 1990-1991-անցու-մային, 3․ 1992-ից մինչև օրս-ձևավորման։ 1991 թ․հոկտեմբերի 8-ին ՀՀ Գերագույն խոր-հուրդը ընդունեց «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» օրեն-քը, որով ձևավորվեցին մամուլի գործունեության կարգա-վորման իրավական շրջանակ-ները[16]։

Հայ մամուլի էջերից ներկայացնենք որոշ մեջբերումներ:

Երևանի «Ազգ» պարբերականի 1991 թ.-ի սեպտեմբերյան համարում զետեղված «Ան-կախությունը մտնելու է յուրաքանչյուր հայ ընտանիք» վերտառությամբ նյութում կարդում ենք հետևյալը. «Հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից: Վաղը մենք կունենանք մեր ժողովրդի կամքի վերջնական պատասխանը: Այդ օրվա համար հարկ եղավ մղել դաժան պայքար, մեր ժողովուրդը տվեց զոհեր, ուստի նա շատ թանկ գնով վաս-տակեց իր պետականությունը ստեղծելու իրավունքը…» [17]։

Թեհրանի «Ալիք» պարբերականի 1996 թ.սեպտեմբերի 21-ի համարում ներկայացված է «Յաղթանակը դարձնել յարատեւ» վերտառությամբ նյութը: Ներկայացնենք մի հատված հիշյալ նյութից. «Անկախութեան հռչակումով Հայաստանը անցաւ այն երկրների շարքը, ո-րոնք իրաւականօրէհ հնարավորութիւն ունեն տնօրինելու իրենց ճակատագիրը, մշակելու իրենց ապագայ ծրագիրը եւ ճշտելու այն ուղին, որը պիտի առաջնորդի անկախութեան տի-րացած ժողովրդին դէպի առաջ ու դէպի լիարժէք անկախութիւն: Անկախութիւնը մարդկա-յին հասարակութեան մէջ եւ նրա կեանքում եւ բոլոր ժամանակներում նկատւում է որպէս անփոխարինելի արժէք: Հայ ժողովուրդը՝ իր նկարագրով՝ եղել է ջատագովն ու պաշտպա-նը անկախութեան գաղափարի: Պատմութեան անիւը պտտուեց եւ մի պահ կանգ առաւ աշ-խարհին ցուցադրելու հայի փայփայած գաղափարի յաղթանակը…» [18]։

Լոնդոնի «Նոր սերունդի ձայն» պարբերականի 2001 թ.-ի համարներից մեկում ևս անդրադարձ է կատարվել խնդրո առարկա թեմային «Անկախութեան խորհուրդը» խորագ-րով նյութում. «Հայաստանի անկախութեան տասնամեակը կը զուգադիպի հայ ժողովուրդի պետականօրէն քրիստոնէացման 1700-ամեակին: Եկեղեցին մեր ազգի կեանքէն ներս պատմական առաքելութիւն մը ունեցած է: Այսօր, այդ առաքելութեան շարուանկութիւնը, աւելի քան անհրաժեշտութիւն է բոլորիս համար…» [19]։

Շուշի նույնանուն «Շուշի» պարբերականի 2015 թ.-ի համարներից մեկում զետեղված է «Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է» վերնագրով նյութը. «Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թ.-ի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդա-րանի որոշմամբ 1991 թ.սեպտեմ-բերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և ան-կախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հանրաքվեն անցկացվեց խորհրդա-յին ընտրական օրենսգրքի պահանջներին համապա-տասխան և անցավ ազատ ու թափան-ցիկ: Անկախության հանրաքվեի ընթացքին հետևեցին 117 դիտորդ՝ 25 երկրից»: Խորհրդա-յին Հայաստանի քաղաքացիների 94, 99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշ-խան պետություն» [20]:

Բեյրութի «Արարատ» պարբերականի 2016 թ.-ի սեպտեմբերի 21-ի յամարում զետեղ-ված է «Զգաստութեան օրը կամ կոչ զգաստութեան (Հայաստանի Երրորդ Հանրապետու-թյան 25-րդ ամեակ)» խորագրով ուշագրավ նյութը. կատարենք մեջբերում. «Տարբեր ժողո-վուրդներու համար անկախութեան իմաստը միանշանակ չի կըրնար ըլլալ: Անոնք, որոնք հեշտութեամբ ստացան այդ՝ բնական է, որ ըլլան անտարբեր. ուրիշներ հապճեպօրէն եւ պայմաններու բերումով եղան անկախ պետութիւն. կան նաեւ այլոց անկախութիւնը խլած եւ կաշկանդած պետութիւններ: Իսկ մեր պարագային՝ անոր տիրացանք քայլ առ քայլ, ան-համար նահատակներու եւ որբեւայրիներու գինով, երկարաշունչ մաքառումներէ եւ ան-պատմելի ոգորումներէ ետք: Դարերու երազանք էր այդ եւ սերունդներու երազը: Ինչքա՛ն արիւն, քրտինք, արցունք, տառապանք, բանտ ու աքսոր պահանջուեցաւ մերազն որդինե-րէն: Հայաստանի աշխարգհագրական դիրքն ու տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները եղած են վճռորոշ՝ դարերու հոլովոյթին հայոց պետականութեանց ստեղ-ծումին կամ կործանման համար: Հայաստանի երեք Հանրապետութիւնները՝ 1918-էն ետք բացառութիւն չեղան եւ հետեւեցան այդ օրինաչափութեան…» [21]։

Ինչպես գիտենք, 2021 թ. սեպտեմբերի 2-ին լրացավ նաև Արցախի Հանրապետու-թյան անկախության հռչակման 30-ամյակը։

2004-2014 թթ. հրատարակված Հայաստանի ազգային գրադարանի «Հոգեւոր հայրենիք» ամսաթերթի 2006 թ.-ի սեպտեմբերյան համարում «ԼՂՀ անկախության 15 ամ-յակը» վերտառությամբ նյութում կարդում ենք հետևյալը. «Հայ ժողովրդին միավորողը հայ-րենիքի ոգին ու գաղափարն է: Այդ ոգու շնորհիվ է, որ այսօր մենք ունենք անկախ Հայաս-տան ու Արցախ՝ հերոսական հայրենիք: 15 տարի առաջ իրականացավ դարերի երազանքը՝ ազատագրվեց պատմական Արցախը: Դժվարին ժամանակներում նա երբեք չխոնարհվեց բռնակալների առաջ, այլ ապրեց արժանապատվորեն: Իր զավակները ոտքի ելան համա-խըմբված, մաքառեցին հերոաբար՝ նվիրումով զինվորագրվելով գաղափարին: Շնորհիվ այդ ազատության ու անկախության՝ այսօր ոգևորություն և զարթոնք է ապրում հայ ժողովուր-դը» [22]: Ինչպես տեսնում ենք, հայ մամուլի էջերում ներկայացվել է նաև անկախության իրո-ղությունը։

ՀԱԳ-ում իրականացվող տպագիր արտադրանքի մեծածավալ թվայնացման աշխատանքների շրջանակներում մեծապես կարևորվում է նաև հայ մամուլի թվայնացման գործընթացը: Գրադարանի կայքում, ի թիվս այլ շտեմարանների, զետեղված է նաև «Հայ մամուլ» շտեմարանը[23]։ Հայկական շա-րունակական հրատարակությունների համահավաք գրացուցակում մուտքագրված են պարբերա-կանների հիմնական մատենագիտական տվյալները՝ պարբերականի հերթական համարները պա-րունակող կից աղյուսակներով: «Կարդալ առցանց» հղման ներքո հասանելի են պարբերականների թվային պատճենները։ Թվայնացումն ապահովում է տպագիր արտադրանքի և տեղեկատվության ար-խիվացում թվային ձևաչափով: ՀԱԳ-ի կայքում զետեղված էլեկտրոնային շտեմարանները հնարա-վորություն են ընձեռում հայկական գրավոր մշակութային ժառանգությունը ներկայացնել հանրությանը[24]՝ նպաստելով նաև ուսումնագիտական ու հետազոտական աշխատանքների իրականացմանը և տպագիր ժառանգության հանրահռչակմանը։

Ամփոփոելով խոսքս մաղթում եմ, որ Հայաստանի Հնարապետութուն-Արցախի Հնարապետու-թյուն-Սփյուռք եռամիասնությունը արժանվույն դիմակայի արդի դարաշըր-ջանի տարաբնույթ մարտահրավերներին՝ ի փառս համայն հայության պատմական նպա-տակների կենսագործման:


    

    

[1] Ղազարյան Հ.Կ., Ազգային գրադարանը անկախության տարիներին, Հոգևոր հայրենիք (/հրատարակվել է 2004-2014 թթ.) Հայաստանի ազգային գրադարանի ամսաթերթ, թ.1 (46), հունվար 2008, էջ 6 https://is.gd/RHH4lj, թ.2 (47) փետրվար 2008, էջ 6, https://is.gd/dzc4xw (վերջին դիտում):

[2] Վալեսյան Ա.Լ., Վալեսյան Լ.Հ., Քաղաքական աշխարհագրություն.-Եր.: Երևանի համալս.հրատ., 2005, էջ 234-235:

[3] Սարգսյան Ա․Հ․, Փիլիսոփայության դասընթաց, Եր., «Տնտեսագետ», 2016, էջ 38:

[4] Խուրշուդյան Լ․Ա․, Հայկական հարց, Եր․, Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 1995։

[5] Վարդանյան Վ․Մ․, Հայ եկեղեցին վաղ միջնադարի քաղաքական խաչուղիներում, Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիա-ծին, 2005, էջ 5, 8:

[6] Մինասյան Է․Գ․, Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմություն/ Գլխ․խմբ․՝ Հր․Ռ․Սիմոնյան, Եր․, ԵՊՀ հրատ․, 2013, 624 էջ https://is.gd/7qP8cV (վերջին դիտում 22.09.201 թ․) ։

[7] Հայաստանի Հանրապետության գործող օրենքների ժամանակագրական ժողովածու (1990-1995 թթ.), Եր., Զվարթնոց, 1995, էջ 9-10:

[8] Հովհաննիսյան Ն․Հ․, Հայաստանը անդրկովկասյան-մերձավորարևելյան աշխարհաքաղաքական տարածաշրջանի գոր-ծոն, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ /Խմբ․խորհ․՝ Ն․Հ․Հովհաննիսյան և այլք, հտ․18, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստ., Եր․, «Զանգակ-97» հրատ․, 1999, էջ16, 18, 28, 32, 35։ https://is.gd/zR9kxj (վերջին դիտում 22.09.201 թ․) ։

[9] Վալեսյան Ա.Լ., Վալեսյան Լ.Հ., նշվ. աշխ., էջ 169-174:

[10] Այվազյան Ա.Մ., Հիմնատարրեր՝ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, մաս 1, Եր., Լուսակն, 2004, էջ 9 https://is.gd/IM4aWl (վերջին դիտում 22.09.2021 թ․):

[11] «Հայ սփյուռք» հանրագիտարան, Եր․, Հայկական հանրագիտարան, 2003, էջ 16:

[12] Երկրաշարժ: Ժամանակագրություն /1988 թ.դեկտեմբերի 7-11-ը/: Պրակ I, Եր., Լույս, 1989:

[13] Հարությունյան Մ.Ա., Արցախյան շարժման պատմագրության հիմնահարցերը, մաս I.-Շուշի։ «Կաճառ» գիտական կենտ-րոնի հրատ, 2019.- 392 էջ:

[14] Հովհաննիսյան Ն.Հ., Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է.-Եր., Զանգակ-97, 2010, էջ 5:

[15] Ղազինյան Մ․Ա․, Աֆրիկյան երկրներում հայ մամուլի դերն ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում, Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում․ընտանիք, հայրենիք, եկե-ղեցի։ Ազդարար 225։ Նյութեր հայ մամուլի 225-ամյակին նվիրված գիտաժողովի (28-29 նոյեմբերի 2019 թ․) /Կազմ․՝ Հ․Ղա-զարյան; Խմբ․՝ Ա․Խառատյան։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի ազգային գրադարան, Եր․, «Գիրք» հրատ․, 2020, էջ 44-45։

[16] Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի։ 1987-1996, /Կազմ․Ն․Հայրապետյան, Եր․, «Գիրք» հրատ․, 1999, էջ 9, 11-12 https://is.gd/7VkDrp (վերջին դիտում 22.09.201 թ․) ։

[17] https://is.gd/II6o75 (վերջին դիտում 22.09.2021 թ․):

[18] https://is.gd/JntGzb (վերջին դիտում 22.09.2021 թ․) ։

[19] https://is.gd/jEFWqh (վերջին դիտում 22.09.2021 թ․) ։

[20] https://is.gd/wxwH1R (վերջին դիտում 22.09.2021 թ․) ։

[21] https://is.gd/tGKgUa (վերջին դիտում 22.09.2021 թ․) ։

[22] https://is.gd/w1oNEG (վերջին դիտում 22.09.2021 թ․) ։

[23] Շտեմարանի մասին առավել մանրամասն տե՛ս Ղազարյան Հ․Կ․, «Հայ պարբերական մամուլ» համահավաք էլեկտրո-նային շտեմարանը / https://is.gd/9JXofS (վերջին դիտում 22.09.2021 թ․), «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի», Հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովի նյութեր, Ս․Էջմիածին-Եր., 2016, հոկտեմբերի 17-19:

[24] Ղազինյան Մ․Ա․, Հայ գրքի հանրահռչակումը որպես տպագիր մշակութային ժառանգության ներկայացման միջոց // Բանբեր Հայաստանի գրադարանների, գիտա-մեթոդական հանդես / https://is.gd/CBGMIH (վերջին դիտում 22.09.202է թ․), հտ. 2, հ. 2, Եր., 2016, էջ 37:

Մհեր Ղազինյան։ Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի Գրադարանգիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ
Մհեր Ղազինյան։ Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի Գրադարանգիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2124 | 0 | 0
Facebook