«...Արշակ Չոպանյանն իր բազմաշերտ և եռանդուն գործունեությամբ ուրույն հետք է թողել հայ գրականության և մշակույթի պատմության մեջ։ Նա նաև իր գործունեությամբ մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ» ։
ՀԱԳ Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի առաջատար մատենագետ Աստղիկ Ներսեսյանը ներկայացրեց Չոպանյանի գրական-ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես՝ հրապարակախոսական աշխատանքները, կապերը ժամանակի նշանավոր հասարակական գործիչների հետ։
Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում այսօր բացվեց գրականության և ամսագրերի ցուցադրություն՝ նվիրված հայ մշակույթի նշանավոր գործիչ, գրող, գրաքննադատ, խմբագիր Արշակ Չոպանյանի ծննդյան 150 ամյակին։