Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Դու առաջինն էիր և նաև միակն էիր

15:26, Воскресенье, 04 Июля, 2021 года
Դու առաջինն էիր և նաև միակն էիր
    
1
Դու առաջինն էիր և նաև միակն էիր,
Իմ ցնցումների պատճառն էիր,
Եվ փշաքաղ էիր, երբ արդեն կին էիր,
Եվ իմ կռիվն ու պայքարն էիր։
Իմ մեղրածոր ու իմ դառը համն էիր,
Իմ գերիվերն էիր դեպի երկինք,
Դու իմ թրթիռն էիր և սիրո ժամն էիր,
Եվ իմը չեղար, որ չհարբենք։
2
Ինչու երկրորդն էիր և նաև հույն էիր,
Դու շատ տարբեր և էլի նույնն էիր,
Հանանելիք էիր և կռահում էիր,
Ահյակից թե գանք, դու իմ աջում էիր։
Քո երկրորդ հարկի պատուհանի
Նշմարի պես էր սիրտս խփում,
Ոգևորության ատրուշանի
Անմար կրակն էր թե ինձ խաբում։
3
Դու իմ պուճուրն էիր և էլի հույն էիր,
Իմ ներշնչանքի սիրո թույնն էիր,
Էս ինչ կարճ էիր, թե անգամ հարճ էիր,
Սիրո շրջանում դու միայն հարս էիր։
4
Դու ամենուր ես, թե անգամ կույր ես,
Դու մի երկինք ես ծով աստղերով,
Դու խնկաբույր ես և մահվան բույր ես,
Գերանակապ ես քո լաստերով։
Դու մի անցում ես, մի սև խոռոչ
Եվ առինքնում ես, ապա վանում,
Սիրո մրմունջ ես, սիրո խոխոջ,
Ինչ շառաչյուն ես հոգիս հանում։
Դիմանկար ես ու ակվարել,
Դու հազար երգ ես ու հորովել,
Ձեռքս ծոցիդ մեջ չեմ շվարել,
Մի օր առաջ եմ դեռ խռովել։
Եթե հորձանք ես՝ ափս է ավեր,
Եթե փորձանք ես՝ սիրտս է ցավել,
Չեղած մեղքերս ես և պարտակել,
Ինձ պաշտելով էլ չես արձակել։
5
Դու լավագույնն ես, ինչ ես ունեմ,
Ես քեզ երբեք չեմ տրոհում,
Թե փայլ տալով շառագունեմ,
Սիրտդ իմ մեջ է միշտ տրոփում։
Եվ թե հանկարծ մի հրաշքով
Հետ դառնայի օրերին հին,
Ուշակորույս, երկու աչքով
Քեզ կընտրեի ինձ որպես կին։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1033 | 0 | 0
Facebook