Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Մենախոսություն

23:18, Среда, 16 Июня, 2021 года
Մենախոսություն
    
    
Համասփյուռն ի՞նչ է ըստ քո գրերի,
Կյանքի ակունքն է եռաչափելի,
Այդ դեպքում կյանքը զուսպ մեկնաբանիր,
Անըստգյուտ բան է, ընթացք անբասիր,
Տևողությունդ ինչու՞ չես չափում,
Հափշտակությամբ օրերս եմ լափում,
Քիչ դառնահամ է աբսինթի օղին,
Ոսկինն է միայն բացարձակ դեղին,
Ազնիվ մետաղ է, մի տեսակ բզեզ,
Սուր ծայրին ցավն է, որքան էլ բզես,
Ցավը կարո՞ղ ես ճիշտ առոգանել,
Կարող եմ նաև սերը ասմունքել,
Քո փորձի հաշվին ի՞նչ ես հասկացել,
Ուշաթափվել եմ, բայց չեմ թալկացել,
Ուշաթափվել եմ սիրո տարափից,
Վիրապն ընկալել բարձր քարափից,
Չեմ դիմակայել կնոջ հմայքին,
Տոնացույցիս մեջ, մեջ հայսմավուրքին։
Բայց դու անուրեք թախծում ես միայն,
Քեզ պատճենել է թախիծի արքան,
Քո սիրած կինը ուրվաքարիդ, տես,
Խազում է բառեր, որ դու չտխրես։
Հեքիաթի ջինին ես խաբս եմ տվել,
Ամեն երրորդին նոր երեքն ուզել,
Բաղձանքի պես է և թե չես պարպել,
Այս միամարտում երբեք չես պարտվել։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
819 | 0 | 0
Facebook