Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 11 Декабря, 2024 года

Статьи

Պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել.Նաիրա Զոհրաբյանի ոչ ադեկվատ դրսևորումները լրիվ բավական են, որպեսզի վերջինս ԲՀԿ ցուցակից դուրս մնա

Edo
Автор:
Edo
12:30, Пятница, 21 Мая, 2021 года
Պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել.Նաիրա Զոհրաբյանի ոչ ադեկվատ դրսևորումները լրիվ բավական են, որպեսզի վերջինս ԲՀԿ ցուցակից դուրս մնա
     Արտահերթ ընտրություններից սարսափող որոշ շրջանակներ, կարծես թե սկսել են նախընտրական շրջանում կեղտոտ խաղեր խաղալ և փորձում են իրենց մանկլավիկների միջոցով հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելով ինչ-որ տրամադրություններ փոխել:
     Երեկ պարզ դարձավ, որ Նաիրա Զոհրաբյանը առաջիկա ընտրություններում ԲՀԿ ցուցակում չի ընդգրկվելու և դրանից հետո, վերոնշյալ շրջանակները սկսեցին իրենց երևակայությանը զոռ տալ ու ստահոդ հայտարարությունները տարածել, թե իբր Նաիրա Զոհրաբյանը ցուցակում չի ընդգրկվել ինչ որ մեկի պահանջով: Պարզից էլ պարզ է, որ այս ամենը ուղղակի ցնդած երևակայության արդյունք է և իրականության հետ որևիցէ աղերս չունի: Քանզի միմիայն գլխի հետ խնդիրներ ունեցողները չեն հասկանա, որ Նաիրա Զոհրաբյանի վերջին շրջանում ցուցաբերած դրսևորումները ոչ մի կերպ չէր համապատասխանում ԲՀԿ-ի հետ և ցուցակից դուրս մնալու պատճառը միմիայն դա է:
     Հավանաբար կհիշեք ամիսներ առաջ Զոհրաբյան Նաիրայի և սփյուռքահայ կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ «պատգամավորը» այդ կնոջը անվանել էր «լափամանից օգտվող», իսկ մեկ ուրիշ դեպքում ժողովրդին անվանել էր «ժեխ» և դեռ այսքանից հետո որոշ շրջանակներ փորձում են այլ երանգնե՞ր հաղորդեն Նաիրա Զոհրաբյանի ցուցակում չընդգրկվելուն: Կարծում եմ այդքանը լրիվ բավական է, որպեսզի ԲՀԿ-ում այդպիսի որոշում կայացնեին և ինչ խոսք դա գովելի է, որ կուսակցությունում հաշվի են առնում հանրության գերակշռող մասի կարծիքը:
     Իսկ նենգ շրջանակներին խորհուրդ կտամ զերծ մնալ նմանօրինակ անհեթեթ քննարկումներից և չփորձել մութ սենյակում սև կատու փնտրել, քանզի շատ հնարավոր է, որ իրենց կուսակցություններում ոմանց պահանջներով են որոշումներ կայացվում, սակայն պետք չէ բոլորին իրենց արշինով չափեն:
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
962 | 0 | 0
Facebook