Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Վանաձորն առանց աղբի

01:47, Понедельник, 29 Апреля, 2013 года
Վանաձորն առանց աղբի
     Վանաձոր քաղաքի այժմյան տեսքը և հմայքը, անկասկած չես կարող համեմատել դեռ ոչ վաղ անցյալում մնացած Կիրովականի հետ: Կիրովականը հարուստ ու զարգացած քաղաք էր համարվում: Եվ ոչ միայն: Կիրովականը հարուստ էր ոչ միայն իր անտառածածկույթով, այլ նաև հանքային ջրով: 1988թ.-ի երկրաշարժից հետո նախկին քաղաքից շատ բան է փոխվել, այլևս այն գույնզգույն ու գեղեցիկ տեսարաններով Կիրովականը չկա:
     Այժմ արդեն Վանաձորում նախկին Կիրովականից քիչ բան է մնացել: Վանաձորում Թթու ջուր կոչվող տարածք կա, որը բնական, բուժիչ հատկություն ունի: Նախկինում այստեղ մարդիկ հավաքվում էին, զրուցում: Այս տարածքը քաղաքի ամենամարդաշատ տարածքներից մեկն էր, այստեղ էին տանում Կիրովական հյուր եկած յուրաքանչյուր այցելուի, զարմացնում իրենց յուրահատուկ, , թթու ջրով, , : Վերջերս հատվածը ուշադրության պակաս չի զգում: Վանաձորցիների սիրելի վայրը կորցրել էր երբեմնի կանգուն ու գրավիչ տեսքը: Ձմռանը՝ անհասկանալի պատճառներով, ցայտաղբյուրներն էին գետնին հավասարեցրել, աղբն էլ անպակաս: Հիմա, սակայն այս տեսարանից ոչինչ չի մնացել: Քաղաքաբնակ վարպետ Մնոի նախաձեռնությամբ և քաղաքապետարանի աջակցությամբ նախ վերանորոգվեցին ցայտաղբյուրները, բարեկարգվեցին ու կանաչապատվեցին տարածքը, սակայն աղբը դեռ անհանգստացնող էր. բոլորը նկատում էին: Եղան նաև մարդիկ, ովքեր արձագանքեցին:
     Վանաձորի մի խումբ ակտիվիստներ ակցիայի կազմակերպիչ՝ Անահիտ Կարապետյանի նախաձեռնությամբ և քաղաքապետարանի կողմից տեխնիկական աջակցությամբ սույն թվականի ապրիլի 28-ին ժամը 13: 00-ին մեկնարկեցին դեռ մեկ շաբաթ առաջ նախատեսված շաբաթօրյակը: Բոլորն այստեղ էին. ուսանողներ՝ բուհ-երից, աշակերտներ՝, , Գայաննա՛՛ կենտրոնից, մասնակիցներ՝, , Օրրանից՛՛, , , Lori Travel''-ից և այլն: Մասնակիցները պատշաճ մակարդակով կատարեցին աշխատանքը և մեծ ոգևորությամբ, պատճառաբանելով, որ այսքանով չեն սահմանափակվելու, ինչքան հնարավոր է շատ տարածքներ են մաքրելու: Նման տեսարաններ Վանաձորում շատ կան, մենք պատրաստակամ ենք: Ավելին Վանաձորի քաղաքապետարանը ընդառաջ գնալով ակցիայի կազմակերպիչների խնդրանքին այս տարածքում ավելացրել է նաև հատուկ պլաստիկ շշերի համար նախատեսված արկղ:
     Այսքանից հետո մնում է միայն հուսալ, որ մեր անբարեխիղճ քաղաքացիները բարեգութ կգտնվեն և կպահպանեն տարածքի մաքրությունը, չմոռանալով, որ մեր քաղաքը մեր տունն է...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4792 | 0 | 0
Facebook