Ժողովուրդները նախ հոգով են մերձենում և ապա սրտով բարեկամ դառնում․․․ Եվ մերձեցնողն էլ ժողովրդի մշակույթն է ու ազգի մտավոր հանճարը։ Այդ սրբազան կապը ստեղծողն ու հարատևողը առաջին հերթին գիտական ու մշակութային օջախներն են, որոնք էլ վառ են պահում բարեկանության կրակը։5G8IwS25Ufs
Շուրջ 20 տարի հայ-ուկրաինական գիտակրթական ու մշակութային կապերի և հոգեհարազատության խորհրդանիշ է դարձել Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը։ Այս կրթօջախը որքան որ հիացնող է, նույնքան էլ զարմացնող։ Տերնոպոլի ամալսարանի, այդ թվում Երևանի մասնաճյուղի պետական նմուշի դիպլոմը ճանաչվում է ամբողջ աշխարհում։[vid:0]