Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Երեսպաշտությո՞ւն է, թե՞ թերուսություն

18:40, Понедельник, 13 Июля, 2020 года
Երեսպաշտությո՞ւն է, թե՞ թերուսություն

Երբ թափառող կենդանիներին, մասնավորապես թափառող շներին թունավորելով սպանելու խնդրին անդրադարձ է լինում, բոլոր կենդանասերներն ու պաշտոնատարները գործածում են «քնեցնել» բայաձևը:

Հայերենում «քնեցնել» -ը հենց քնեցնել է նշանակում, այն ուրիշ ոչ մի այլ իմաստ չունի: Եվ մեր երեսպաշտները, շատ լավ գիտակցելով, որ իրենց խոսքը վերաբերում է կենդանուն թունավորելով սպանելուն, այնուամենայնիվ, այդ գործողությունը փորձում են գեղեցիկ պաճուճանքով ներկայացնել՝ գործածելով «քնեցնել» եզրույթը:

Գիտեմ, որ նրանք պարզապես պատճենում են ռուսերեն «усыпить» արտահայտության գլխավոր իմաստը, որ նշանակում է «քնեցնել», «թմրեցնել», «անզգայացնել»: Այն անձինք, ովքեր թափառող շներին թունավորելով սպանելու մասին խոսելիս գործածում են «քնեցնել» -ը, կա՛մ երեսպաշտ են, կա՛մ թերուս: Ավելի հավանական է թերուսը, այլապես կիմանային, որ ռուսերենի «усыпить» -ը նաև փոխաբերական իմաստ ունի և նշանակում է «թունավորելով սպանել»: Օրինակ՝ «усыпить собаку» խոսքը ոչ թե նշանակում է շանը քնեցնել կամ թմրեցնել, այլ շանը թունավորելով սպանել:

Գոնե երբեմն ռուս-հայերեն բառարանը բացեք, իսկ եթե գիտեք, որ թափառող շներին թույն ներարկելով սպանում են, ապա կենդանիների սպանությանը «քնեցնել» բառով «մեղմացնող» երանգ մի՛ հաղորդեք: Դա երեսպաշտություն է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5431 | 0 | 0
Facebook