Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Մի՞թե դժվար էր ի սկզբանե հասկանալը, որ սահմանափակումները անիմաստ ու կործանարար են. Կարեն Վարդանյան

17:22, Среда, 13 Мая, 2020 года
Մի՞թե դժվար էր ի սկզբանե հասկանալը, որ սահմանափակումները անիմաստ ու կործանարար են. Կարեն Վարդանյան
     Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ես ինքս կողմ եմ, որ սահմանափակումները հանում են, ընդ որում՝ գտնում եմ, որ ամբողջությամբ պետք է հանեն ու հնարավորինս շուտ, այդ թվում՝ տրանսպորտը պետք է սկսի աշխատել: Բայց իմ մոտ հարց է առաջանում կառավարությանը՝ եթե պիտի ի վերջո հանգեիք սահմանափակումները հանելու ճիշտ եզրակացությանը, ինչու՞ ընդհանրապես մտցրեցիք դրանք, ինչու՞ 2 ամիս անիմաստ ձեր սահմանափակումներով երկրի տնտեսության հերն անիծեցիք, մարդկանց կյանքն ու գործունեությունը կաթվածահար արեցիք, լիքը մարդկանց դարձրեցիք գործազուրկ, շատերին նույնիսկ դատապարտեցիք սովի, իսկ այն օգնությունը որ տվեցիք դրա դիմաց, մարդկանց կրած վնասների նույնիսկ չնչին տոկոսը չփոխհատուցեց: Մի՞թե դժվար էր ի սկզբանե հասկանալը, որ սահմանափակումները անիմաստ ու կործանարար են, մի՞թե դժվար էր հաշվարկել ու գնահատել սահմանափակումների հնարավոր կործանարար հետևանքները երկրի տնտեսության, մարդկանց սոցիալական վիճակի համար: Դուք սրանով ևս մեկ անգամ հաստատեցիք, որ դուք ի վիճակի չեք կառավարել երկիրը, դուք անտաղանդ մենեջերներ եք, դուք նույնիսկ ի վիճակի չեք ճիշտ գնահատել իրավիճակը և կանխատեսումներ անել: Նույնիսկ հիմա սահմանափակումները հանելիս ձեր քայլերում բացակայում է տրամաբանությունը: Օրինակ եթե հիմնարկները, հաստատությունները սկսում են նորից աշխատել, բայց տրանսպորտը դեռ չի աշխատելու, ինչպե՞ս պիտի մարդիկ գնան աշխատանքի: Կարծես թե հատուկ սխեմաներ եք մտածում, որ մարդկանց հնարավորինս շատ վնաս տաք:
     Հարգելի կառավարություն, ընդունեք այն իրողությունը, որ դուք ձախողված եք և ձեր ժամանակն անցել է»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2309 | 0 | 0
Facebook