Ամեն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինվորներից, որքանի ընդունակ է ինքը: Միայն այնքան անվեհերություն և անձնազոհություն, որքանի ընդունակ է ինքը, և ո՛չ ավելին: Եվ ուր վերջանում է լավ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինվորը: Իր կաշվի համար դողացող անարին մահվան երեսին ծիծաղող արի զինվոր չի ունենա: