Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Արցախի իշխանությունների վախը և Երևանի լռությունը

Ռոդեն
Автор:
Ռոդեն
16:29, Вторник, 14 Апреля, 2020 года
Արցախի իշխանությունների վախը և Երևանի լռությունը
     Արցախում ապրիլի 7-ին հաստատվեց կորոնավիրուսով վարակակրի առաջին դեպքը, և ապրիլի 12-ին հայտարարվեց արտակարգ իրավիճակ: Թվում է, թե այս ամենը տրամաբանական է, բայց...
     Նախ պետք էր հետաձգել ընտրությունները հետագա ռիսկերը նվազեցնելու նպատակով (վարակակիրներից ոմանք պարզվեց մասնակցել են քվեարկությանը), բայց Արցախի իշխանություններն ասում էին, որ կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, ընտրությունները պետք չէ հետաձգել: Հիմա ունենք մի վիճակ, երբ 17 հոգի մեկուսացված է, կա 6 հաստատված դեպք, հայտարարված է արտակարգ իրավիճակ, բայց այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հետաքրքրական է, որ հաստատված առաջին դեպքը և արտակարգ իրավիճակ հայտարարելու որոշումը հաջորդեց ապրիլի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ցույցին: Հավաքի ժամանակ ցուցարարները հայտարարեցին, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները և պետք է հետաձգել ընտրությունների երկրորդ փուլը ու արտակարգ դրություն հայտարարել: Նրանք նաև պահանջում էին Բակո Սահակյանի, Լեւոն Մնացականյանի եւ Արշավիր Ղարամյանի հրաժարականը, իսկ արդեն ապրիլի 13-ին ԱՀ պարետի որոշմամբ արգելվեց 20–ից ավելի մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումները: Ըստ երևույթին Բակո Սահակյան - Արայիկ Հարությունյան տանդեմը վախեցավ, որ ընտրությունները հետաձգելով խաղաքարտերը հնարավոր է խառնվեն, իսկ ընտություններից հետո «հեղափոխական քամին» միգուցե հասներ Ստեփանակերտ:
    
Թերևս տարօրինակ է ընտրախախտումների և ընդհանրապես Արցախում տիրող իրավիճակի հանդեպ Երևանի լռությունը. սրանք ի վերջո ԱՄՆ սենատի ընտրությունները չեն և Փաշինյանն ինքն էր Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նրան դիմելիս ասում պարոն մարզպետ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1868 | 0 | 0
Facebook