1997թ. այս օրը, Փարիզում ավտովթարից մահանում է արքայադուստր Դիանան։
Նա «20-րդ հարուրամյակի ամենահայտնի կինն» է համարվել: Դիանան հայտնի և ազնվազարմ ընտանիքի դուստր է, ով գերազանգ կրթություն է ստացել Շվեցարիայում:
Վերադառնալով Անգլիա, աշխատում է մանկապարտեզում' որպես դաստիարակ: Հենց այս ժամանակ էլ նա գրավում է արքայազն Չարլզի ուշադրութունը: Երիտասարդ զույգի հանդիպումները այնքան ջերմացան, որ 1981թ. հուլիսի 29-ին նրանք ամուսնացան: Երիտասարդ զույգի յուրաքանչյուր քայլը գտնվում էր ԶԼՄ-ների հսկողության տակ: Նրա և արքայազն Չարլզի հարաբերությունները սկսեցին բարդանալ, քանի որ հասարակությունը նրանց իր սեփականությունն էր համարում:
Դիանան զբաղվում էր բարեգործությամբ, հանդես էր գալիս կենդանիների պաշտպանության հարցերով, աչքի էր ընկնում իր բարությամբ և անկեղծությամբ, որը միայն ավելացրեց նրա հռչակը: Արքայադուստրը դառնում է թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամներից մեկը: Որտեղ էլ նա հայտնվեր, նրան միայն ժպտում էին, ծաղիկներ, մաղթանքներ, բացիկներ ու խաղալիքներ նվիրում: Նրա յուրաքանչյուր քայլը բաց չէին թողնում առաջատար պարբերականները, ամսագրերն ու թերթերը: Նա իր հմայքով, համեստությամբ ու խելամտությամբ նորանոր հովանավորների էր գտնում՝ համատեղ բարեգործական ծրագրերն ի կատար ածելու համար: Ոչ ոք չէր կարողանում մերժել արքայադստերն այս հարցում, նա ասես կախարդում էր բոլորին իր հմայքով:
Սակայն Դիանայի և Չարլզի հարաբերություններում շուտով ի հայտ են գալիս դժվարություններ, որը նրանց այդպես էլ չի հաջողվում հաղթահարել:
1996թ. օգոստոսի 28-ին արքայադուստր Դիանան և արքայազն Չարլզը բաժանվում են:
Դիանայի մահը ցնցել էր Անգլիան: Բուկինգեմյան պալատի բակը ողողված էր ծաղիկներով, ասֆալտի վրա վառվում էին հարյուրավոր հիշատակի մոմեր:
Հազարավոր մարդիկ ժամերով հերթ էին կանգնում, միայն թե գրեն ցավակցությունների գրքում:
Արքայադստեր մահվան օրը ամբողջ Անգլիան մեկ րոպե լռությամբ հարգեց նրա հիշատակը:
Նրա մահվան առեղծվածի մասին շատ են խոսել, բայց, ցավոք, մինչև այսօր այն մնացել է չբացահայտված: