Ընթերցողներին արդեն տեղյակ են, որ «Վիտամին» ակումբի Գարիկն ու «Mars-On» խմբի Մարիաննան այս երկուշաբթի` օգոստոսի 27-ին ամուսնացել են:
Դեռ ամիսներ առաջ ընթերցողները հետաքրքրվում էին զույգի սիրային կապի իսկությամբ, ինչի համար զանգահարել էինք հումորիստին` ճշտելու շրջանառվող լուրերը: Դեռ այն ժամանակ, շատ հայտնիների նման, Գարիկն էլ նշեց, որ չի սիրում խոսել անձնական կյանքից և խնդրեց` ոչինչ չգրել այդ մասին: Այսօր արդեն փաստ է, որ հումորիստն ամուսնացել է:
Գարիկի և Մարիաննայի հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել «Բելաջիո» ռեստորանային համալիրում: Հարսն ու փեսան որոշել են եկեղեցի չգնալ և պսակի կարգն արվել է ռեստորանի բակում, որտեղ բացօթյա միջոցառում են կազմակերպել:)
Խնջույքի հյուրերի թվում են եղել վիտամինցիները, շոուբիզնեսային ընկերներն ու զույգի հարազատներն ու մտերիմ մարդիկ:
Զույգն այժմ մեղրամիսն անցկացնում է տոթակեզ Դուբայում և Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 7-ին:
Հայտնի բան է, որ տարվա այս եղանակին Դուբայում անտանելի շոգ է լինում, իսկ թե ինչու է նորապսակ զույգը նախապատվությունը տվել այդօրինակ հանգստին, հավանաբար, միայն իրենց է հայտնի:
Զույգի տարիքային տարբերությունը 8 տարի է. Գարիկը 28 տարեկան է, Մարիաննան`20:
Պարզվում է, որ դեռևս 2011 թվականի հունիսի 27-ին «Ավանգարդ ֆոլք» ակումբում Գարիկ Պապոյանի և "Дети Пикассо’’-ի հանրահայտ ռոք բենդի կիթառահար Կարենի ելույթի ժամանակ Մարիաննան հյուրերի թվում էր ու առաջին շարքում նստած ծափահարում էր սիրելիին:)
Հիշեցնենք, որ Մարիաննան խուճուճիկ վարսերով մի աղջկա` Սոնայի հետ 2010 թվականին սկսված «X Factor» նախագծում ներկայացնում էր «Mars-On» խումբը, որի ղեկավարը ժյուրիի անդամներից Եգոր Գլումովն էր: Աղջիկները եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցների թվում էին. թեև Մարիաննան ու Սոնան չհաղթեցին այս նախագծում, սակայն հետագայում շարունակեցին մասնակցել տվյալ հեռուստաընկերություն այլ նախագծերում, օրինակ` երգեցին Ամանորյա շոուի ժամանակ:
Չհաղթեցին, քանի որ հենց Գարիկն ասաց.: Նա եթերային տարբերակում նաև ասել էր, որ խմբին ասում է ոչ, իսկ Մարիաննային այո, թեև վերջինս իրեն դեռ դրական պատասխան չի տվել»:
Ի դեպ, «X Factor» նախագծին հետևածները կհաստատեն, որ «Mars-On»-ի աղջիկները հանդես էին գալիս ռոքային կատարումներով, իսկ Մարիաննան էլ կեդերի սիրահար է, ինչը, հավանաբար, ևս գրավել է կեդ ու ռոք սիրող Գարիկին:)