Идет загрузка...
Сегодня:  Пятница, 27 Ноября, 2020 года

Статьи

80.000.000 դրամի ֆինանսավորում Varks.am-ի կողմից

Ani
Автор:
Ani
12:14, Понедельник, 09 Марта, 2020 года
80.000.000 դրամի ֆինանսավորում Varks.am-ի կողմից

Varks.am-ը 2018 թվականի հուլիսին մեկնարկեց Barigortser.am սոցիալական բարեգործական նախագիծը, որն ուղղված է ՀՀ և ԼՂՀ բնակչության կենսամակարդակի բարելավման գաղափարներին։ Ընկերությունն աջակցում է հանրային նշանակության ունեցող բոլոր այն նախագծերին, որոնք աջակցում են կրթության, մշակույթի, սպորտի և շրջակա միջավայրի բարելավմանն ու զարգացմանը։ Նախագծին դիմել կարող են ՀՀ և ԼՂՀ բնակիչներ, ովքեր առևտրային և անձնական շահ չեն հետապնդում։ Այսպիսով ամեն ամիս ֆինանսավորվում ստանում են 3 նախագծեր ընդհանուր 4․500․000 դրամի շրջանակներում։

Մինչ օրս նախագիծն ունի մեծ հետաքրքրություն։ Ֆինանսավորում ստացած նախագծերի 80 տոկոսը իրականացվել են ՀՀ տարբեր մարզերում՝ այդ թվում սահմանամերձ գյուղումերում։ Արդեն ֆինանսավորվել են 55 նախագծեր՝ ավելի քան 80․000․000 դրամի շրջանակներում։
    
    

Varks.am-ը նախագծի շրջանակներում այս ամիսների ընթացքում կատարել է տարաբնույթ աշխատանքներ: Վերանորոգել են մի շարք դպրոցներ, Արմաթ լաբորատորիաներ են հիմնել տարբեր մարզերի դպրոցներում, ստեղծել են խաղային և սպորտային հրապարակներ երեխաների համար, «Փայտե Ձի» ձիաբուժության կենտրոնում անցկացվել է ջեռուցում, ինչպես նաև ստեղծել են ներառական խաղահրապարակ՝ նախատեսված հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Մշակույթային դպրոցներին ապահովել են համապատասխան սարքավորումներով, Սյունիքի մարզի «Որոտնա» ազգային պարի խմբին՝ տարազով, «Բարի Տնակ» ներառական կենտրոնում ծրագրի շրջանակներում ստեղծվել է տեսասրահ և կավագործության սենյակ, «Ձեռք ձեռքի» կենտրոնում աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների համար համապատասխան սպորտային գույք են գնել։

Որպես սոցիալական պատասխանատվություն կրող ընկերություն Varks.am-ի համար շատ կարևոր է Հայաստանում ծավալել ոչ միայն ձեռնարկատիրական գործունեություն, այլ նաև կատարել տարաբնույթ բարեգործություններ մեր երկրում։

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
2147 | 0 | 0
Facebook