Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Вторник, 03 Декабря, 2024 года

Статьи

«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում

Tech News
Автор:
Tech News
12:47, Понедельник, 29 Апреля, 2024 года
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում

Երևան, Հայաստան, - Համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող «Թվային Ջուղա Ցանցը» (Digital Julfa Network) գործարկելու է իր առաջին կենտրոնը մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում։

Նախաձեռնությունը, որի նպատկն է վերածնել և 21-րդ դարի շունչ տալ ավելի քան 300 տարվա պատմություն ունեցող Նոր Ջուղայի հարուստ առևտրային և մշակութային ժառանգությանը, նախատեսում է թվային գործիքների շնորհիվ ներգրավել հայկական և միջազգային ընկերություններ ամբողջ աշխարհից թվային հարթակի միջոցով։

Նախաձեռնող խումբը հայտարարում է, որ ընկերություններն արդեն կարող են միանալ Fastexverse հարթակում «Թվային Ջուղա Ցանցին» և հրավիրում է համագործակցության։

Մետավերսում հայկական ընկերությունները կկարողանան օգտագործել առևտրի նորարարական մեթոդները՝ թոքենները և կրիպտո արժույթը։

«Հայկական կենտրոնի բացումը թվային ցանցի մեկնարկի տրամաբանական շարունակությունն է։ Անցած 18 ամիսների ընթացքում մենք հաստատեցինք ծրագրի շրջանակը, քննարկումներ ունեցանք տարբեր բիզնեսների հետ, ուսումնասիրեցինք բիզնեսների բազան և տնտեսությունը թվայնացված աշխարհ բերելու գոյություն ունեցող լուծումները: Այսպիսով, որոշեցինք համագործակցել Fastexverse-ի հետ, որը կստեղծի «Թվային Ջուղա Ցանցի» կրկնօրինակը եռաչափ վիրտուալ տիրույթում», - նշել է «Թվային Ջուղա Ցանցի» նախաձեռնության հեղինակ, Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն և հիմնադիր, Covenant Venture Capital-ի գործընկեր Էմմա Առաքելյանը։

Fastexverse-ում «Թվային Ջուղա Ցանցին» միանալով՝ հայկական և միջազգային այլ ընկերությունները ձեռք կբերեն իրենց բիզնեսի տարածքը եռաչափ վիրտուալ տիրույթում՝ այցելուների համար ստեղծելով վիրտուալ շրջայցի և վիրտուալ առևտրի լայն հնարավորություններ: Առնվազն երկու տարի ժամկետով վիրտուալ տարածք ստանալով՝ ընկերությունները կօգտվեն արհեստական բանականության օգնականի ծառայություններից, որը կպատասխանի հաճախորդների հարցումներին ավտոմատ կերպով և 24/7 ռեժիմով, կստեղծեն իրենց ընկերության աշխատակիցների ավատարները, որոնք կավտոմատացնեն մի շարք գործառույթներ, կօգտվեն ամբողջական տեխնիկական աջակցության և սպասարկման փաթեթից, կներկայացնեն իրենց ապրանքանիշն աշխարհով մեկ սփռված հաճախորդներին և կընդլայնեն վաճառքների աշխարհագրությունը:

«Fastexverse-ն ուրախ է այս պատմական նախագծի մասնակիցը լինելու համար: Հույս ունենք, որ «Թվային Ջուղան», ինչպես իր ժամանակին Նոր Ջուղան, նշանավոր առևտրային հարթակ կդառնա՝ միավորելով հայ գործարարներին», - նշեց Fastexverse-ի ղեկավար Վահե Խաչատրյանը:

Ցանցի նպատակն է գործընկերներ ներգրավել ոչ միայն բիզնես աշխարհում, այլև համախմբել հայկական մտավոր ուժը՝ գիտնականներին, վերլուծական կենտրոններին, առաջադեմ տեխնոլոգիական ընկերություններին, ինչպես նաև Նոր Ջուղայի ժամանակահատվածում գործող ընտանիքներին, որոնք շարունակում են իրենց գործունեությունը։

Դուբայում 2025 թվականին մեկնարկից հետո հաջորդ յոթ տարիներին միջոցառումներ տեղի կունենան Վենետիկում, Ամստերդամում, Կալկաթայում, Սինգապուրում, Մանիլայում և Նիսում՝ ավելի մեծ թվով ընկերություններ ներգրավելու նպատակով։

Fastexverse-ը դինամիկ, եռաչափ վիրտուալ հարթակ է, որը մետավերս-փորձառություններ և տարածքներ է ստեղծում բիզնեսների և իրենց հաճախորդների համար՝ առաջարկելով բազմապիսի գործիքներ և ինտեգրումներ՝ ապրանքների/ծառայությունների ցուցադրության և վաճառքի, միջոցառումների կազմակերպման, քննարկումների և գործընկերության համար:

«Թվային Ջուղա Ցանցի» (Digital Julfa Network) պաշտոնական մեկնարկը տրվել է Երևանում տեղի ունեցած Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում, Նյու Յորքում անցկացված Orion Summit 2023-ի ընթացքում քննարկվել են հետագա զարգացումները, իսկ այսօր արդեն թվային ցանցը պատրաստ է մեկնարկելու։ Digital Julfa Network-ում գրանցվելու, ապագայի ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնեսը զարգացնելու նպատակով կարելի է դիմել info@orionwi.com էլեկտրոնային հասցեով:

Источник: Orion WI PR Department
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
768 | 0 | 0
Facebook