Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Կայացավ Սարիկ Սևադայի «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
13:50, Вторник, 18 Февраля, 2020 года
Կայացավ Սարիկ Սևադայի «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը

Կայացավ Սարիկ Սևադայի «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը


     Երիտասարդ լրագրող, միջազգայանգետ Սարիկ Սևադան վերջերս ներկայացրեց իր առաջին ժողովածուն, որտեղ ընդգրկված են 30 հարենադարձների կյանքի պատմությունները` դժվարություններով ու մտահոգություններով, որոնցով անցել են նրա հերոսները: Այս գիրքն իր տեսակի մեջ առաջինն է, իսկ հայրենադարձության թեմատիկայի առումով` եզակի: Հայրենադարձները շուրջ 18 երկրներից են` Արգենտինայից, Ավստրալիայից, Քուվեյթից, Կանադայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Լիբանանից և այլ երկրներից: Շնորհանդեսին ներկա էին նաև գրքի պատմության հերոսները` հայրենադարձները, ովքեր եկել էին շնորհավորելու գրքի հեղինակին: Սարիկ Սևադան հատուկ մակագրությամբ գրքի օրինակներ նվիրեց նրանց:
     Հեղինակին շնորհավորելու էին եկել նաև Սփյուռքի նախկին նախարարության աշխատակազմը, որոնց թվում էին 2010-2018թթ. ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը, Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը և այլք, ինչպես նաև հասարակական և մշակությային գործիչներ Կարինե Ավագյանը, ով նաև գրքի խմբագիրն է, Արման Ղարիբյանը, Արթուր Իսպիրյանը, Հանրային խորհրդի սփյուռքի, կրոնի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Մկրտչյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Երևանում Ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկան, նաև գրքի հերոսներից, հայրենադարձ Կարին Հովսեփյանը և այլք:
     Վերջում` Սարիկ Սևադան իր հատուկ շնորհակալությունը հայտնեց գրքի հովանավոր «Սահակյան-Բագրամյան» հիմնադրամին և Բրուքլինի հայ համայնքի ղեկավար Տիգրան Սահակյանին, ամեն հարցում իրեն աջակցելու համար:
     Հեղինակը տեղեկացրեց, որ 2020թ. պատրաստվում է շուրջ 50 հայրենադարձների կյանքի հաջողված պատմությունները ներկայացնել սփյուռքում:
     Առաջիկայում «Հայրենադարձի աչքերով» գիրքը կթարգմանվի արևմտահայերենով: Սփյուռքի շուրջ 12 հայ համայնքների հետ կա պայմանավորվածություն` գրքերն այնտեղ առաքելու:
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2909 | 0 | 0
Facebook