Идет загрузка...
Сегодня:  Среда, 26 Февраля, 2020 года

Статьи

Իշխանության մասին

22:53, Суббота, 25 Января, 2020 года
Իշխանության մասին

«Ամենադաժան բռնապետությունն այն բռնապետությունն է, որը հանդես է գալիս օրինականության քողի և արդարության դրոշի ներքո»:

Մոնտեսքյո

*****

«Զգուշացեք նրանցից, ովքեր ուզում են ձեր մեջ մեղավորության զգացում ներարկել: Այդպիսի մարդիկ ձեզ իշխելու տենչով են համակված»:

Կունֆուցիուս

*****

«Ոչ թե իշխանությունն է փչացնում մարդկանց, այլ ընդհակառակը, ամենափչացած մարդիկ են իշխանության ձգտում»:

Ստալին

*****

«Կառավարողի խելքի մասին առաջին հերթին դատում են նրանով, թե ինչպիսի մարդկանցով է նա իրեն շրջապատում»:

Մաքիավելի

*****

«Փողի վրա հիմնված հասարակությունում, քանի դեռ մի քանի պտղունց հարուստները զտարյուն մակաբույծներ են, իրական և ճշմարիտ ազատություն չի կարող լինել»:

Լենին

*****

«Իշխանությունից բացի, ամեն ինչ բաժանելի է»:

Ալեն Լեբլե

*****

«Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իրեն կառավարողին»:

Նիցշե

*****

«Շատերն են ի վիճակի դիմանալ ճակատագրի հարվածներին, բայց եթե դուք ուզում եք փորձել մարդու բնավորությունը, նրան իշխանություն տվեք»:

Աբրահամ Լինքոլն

****

«Հենց շանը գահին դրեցիր, նրա վզին այլևս չես կարողանա սանձափոկ գցել»:

«Գահերի խաղը» սերիալից

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
2061 | 0 | 0
Facebook