Идет загрузка...
Сегодня:  Среда, 26 Февраля, 2020 года

Статьи

Գիտե՞ք արդյոք. «ակադեմիա»-ի ծագման մասին

22:29, Четверг, 23 Января, 2020 года
Գիտե՞ք արդյոք. «ակադեմիա»-ի ծագման մասին

Հույների դիցաբանությունը, վկայում է, թե հին հույներն Ակադեմոս անունով մի հերոս են ունեցել, որն օժանդակել է առևանգելու Սպարտայի արքա Մենելայոսի կնոջը՝ գեղեցկուհի Հեղինեին: Իսկ առևանգողը եղել է Տրոյայի արքայի կրտսեր որդին՝ Պարիսը:

Երբ Ակադեմոսը մահանում է, հույները նրան պատվով թաղում են ու գերեզմանի շուրջը պուրակ են տնկում: Հենց այդ պուրակում էլ հույն նշանավոր փիլիսոփա Պլատոնը հիմնում է իր փիլիսոփայական դպրոցը: Այդ դպրոցում սովորողները հասուն երիտասարդներ են եղել, որոնք իրենց կրթօջախն «ակադեմիա» են անվանել՝ ի հիշատակ Ակադեմոսի: Այդ ժամանակից «ակադեմիա» են անվանել գեղանկարչության և արվեստի մյուս ճյուղերի կրթօջախները, ավելի ուշ՝ կրթությանն ու գիտությանն առնչվող տարատեսակ հաստատությունները:

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1913 | 0 | 0
Facebook