Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորեցին

ArmPress
Пресс-секретарь:
ArmPress
16:07, Четверг, 09 Января, 2020 года
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորեցին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորեցին: Դատարանը բավարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Ցավում եմ, որ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, այն պարզապես ոչնչացված է: Կամակատարային խայտառակ որոշում է կայացվել մեր պաշտպանյալին կալանավորելու, որը, իհարկե, կբողոքարկենք», - ասաց պաշտպանը:

Դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը։

Մինչ այդ Փանոսյանին կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Նորայր Փանոսյանին, որը սեպտեմբերի 28-ից գտնվում էր կալանքի տակ:


    
Источник: ArmPress Լրատվական
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1381 | 0 | 0
Facebook