Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 27 Января, 2020 года

Статьи

Արդեն կարող ենք ասել, որ 2019-ին կունենանք առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ. նախարար

ArmPress
Пресс-секретарь:
ArmPress
17:10, Вторник, 14 Января, 2020 года
Արդեն կարող ենք ասել, որ 2019-ին կունենանք առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ. նախարար

Մենք շատ լավ ենք սկսել 2020 թվականը, որովհետեւ այն կառուցված է 2019 թվականի շատ լավ հիմքի վրա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Արդեն հրապարակումներ եղել են, որ 11 ամիսների արդյունքներով մենք ունենք 7, 5 տոկոս տնտեսական ակտիվություն: Քիչ կարեւոր չէ, որ հատկապես առաջատար աճ ունի արդյունաբերությունը՝ 9.3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով, ներքին առեւտրաշրջանառությունը՝ 9.2 տոկոս, շինարարությունը՝ 4.5 տոկոս, իսկ արտահանումն աճել է 9 տոկոսով: Սա նշանակում է, որ արդեն կարող ենք ասել, որ 2019-ին կունենանք առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ, որը շատ կարեւոր ձեռքբերում է», - ասաց Խաչատրյանը:

Նա անդրադարձավ նաեւ զբաղվածության խնդրին՝ նշելով. «Զբաղվածությունը, ըստ պաշտոնական թվերի, ունի 40 հազարով աճ: Ըստ ոլորտների՝ դա բաժանվում է հետեւյալ կերպ՝ 5300-ը վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, 12 400-ը՝ մեծածախ եւ մանրածախ առեւտրին: 4300 աշխատատեղեր ավելացել են կացության եւ հանրային սննդի ոլորտում, 2300-ը՝ կապի եւ տեղեկատվության, 2100-ը՝ ՏՏ ոլորտում եւ 2700-ը՝ այլ ծառայություններում»:

Նախարարը հիշեցրեց, որ «Moody’s» եւ «Fitch» հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված վարկանիշները Հայաստանի վերաբերյալ մեկ աստիճանով բարձր էին նախորդ գնահատման համեմատությամբ:

«Սա նշանակում է, որ ներդրողի կողմից Հայաստանը գնահատվում է ավելի բարենպաստ եւ ավելի քիչ ռիսկային, որ Հայաստանը միջազգային ներդրողի տեսանկյունից ավելի նպաստավոր է դարձել, ավելի հուսալի պայմաններ է խոստանում», - ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ ՄԱԿ-ի կառույցներից մեկի կողմից Հայաստանում ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույց է պատրաստել. «Զեկույցն արձանագրում էր, որ Հայաստանում ներդրումային միջավայրն ընդհանուր առմամբ բարենպաստ է: Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ օրենսդրությունը համահունչ է միջազգային պրակտիկային, որ Հայաստանում կան մի քանի ոլորտներ, որոնք խոստանում են ներդրումային շատ բարենպաստ միջավայր: Դրանք են ՏՏ ոլորտը, զբոսաշրջությունը եւ թեթեւ արդյունաբերությունը: Սա կողմնորոշիչ է միջազգային ներդրողների համար»:


    
Источник: ArmPress Լրատվական
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
308 | 0 | 0
Facebook