Идет загрузка...
Сегодня:  Четверг, 23 Января, 2020 года

Статьи

Ապօրինի շինարարությունն ավարտելու համար վարչական շրջանի պաշտոնյային 3000 դոլար կաշառք է տվել. ՊԵԿ բացահայտումը

ArmPress
Пресс-секретарь:
ArmPress
17:09, Вторник, 14 Января, 2020 года
Ապօրինի շինարարությունն ավարտելու համար վարչական շրջանի պաշտոնյային 3000 դոլար կաշառք է տվել. ՊԵԿ բացահայտումը

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ՝ բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ, Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ):

Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2013 թվականի ընթացքում բնակելի տունն ապօրինի կերպով կառուցելու ընթացքում Երևանի տվյալ վարչական շրջանի աշխատակիցներն արգելել են ապօրինի շինարարությունը։

Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ՝ վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած 3000 ԱՄՆ դոլար, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը և կառուցել բնակելի տունը: Նախաքննությամբ կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է նկարագրված հանգամանքներով կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության հանգամանքները, որի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


    
Источник: ArmPress Լրատվական
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
296 | 0 | 0
Facebook