Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Վարչապետը վերահաստատեց Գագիկ Ծառուկյանի խոսքը

Abel
Автор:
Abel
00:21, Пятница, 20 Декабря, 2019 года
Վարչապետը վերահաստատեց Գագիկ Ծառուկյանի խոսքը
     Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստին անրադարձ կատարեց շեյխերի կողմից Երևանում ներդրումներ կատարելու ցանկությանը, փաստացի հաստատելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ասվածը առ այն, որ այո՛ շեյխերը ցանկացել են ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ այս պարագայում մամուլն ինչպիսի երանգավորումներով էլ փորձի ներկայացնել վարչապետի ասվածը փաստը մնում է այն, որ դա Գագիկ Ծառուկյանի խոսքի վերահաստատումն էր։
     Իսկ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների կողմից առաջ քաշված այն դիսկուրսը, թե ներդրումներ կատարողները շեյխեր էին, թե ոչ այսօրվա վարչապետի ասվածից հետո ամբողջովին ջախջախվեց։
     Ինչ վերաբերում է վարչապետի այն խոսքին, որ տեղական ներդրողը այդտեղ 50 տոկոս բաժին ուներ չի կարող իրականությանը համապատասխանել, քանզի խոսքը գնում էր բարեգործական հիվանադանոցի մասին, որը գործելու էր անվճար հիմունքներով ։ Այս պարագայում թերևս վարչապետին սխալ է ներկայացվել իրավիճակը, որն էլ թյուրըմբռման տեղիք է տվել։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1567 | 0 | 0
Facebook