Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Երկիրն այսօր ունի իշխանություն, որը դաշտ է նետում պետականության և ազգի դեմ դուրս եկած ահաբեկիչներին ներել-չներելու դիսկուրսը. Գևորգ Գևորգյան

16:06, Воскресенье, 27 Октября, 2019 года
Երկիրն այսօր ունի իշխանություն, որը դաշտ է նետում պետականության և ազգի դեմ դուրս եկած ահաբեկիչներին ներել-չներելու դիսկուրսը. Գևորգ Գևորգյան
     Ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
     «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ոճրագործություն և ահաբեկչություն էր մեր պետականության և հայ ազգի դեմ: Եվ այսօր առավել քան անբարոյական է հասարակական քննարկման դաշտ բերելը ահաբեկիչների վաղաժամ ազատ արձակման հարցը: Փաստացի՝ մեր երկիրն այսօր ունի իշխանություն, որը դաշտ է նետում պետականության և ազգի դեմ դուրս եկած ահաբեկիչներին ներել-չներելու դիսկուրսը: Սրանով ամեն բան արդեն ասված է իշխանությունը բռնի զավթածների մասին: Աստված պահապան մեր հայրենիքին և ազգին:
     Հ.Գ.
     • 1996թ.-ին ԼՏՊ-ն տանկեր հանելով հայ ազգի դեմ ևս երկու տարով երկարաձգեց իր իշխանությունը
     • 1998-ին այնուամենայնիվ ստիպված եղավ նահանջել, հրաժարական տվեց
     • Մեկ տարի անց՝ 1999թ. հոկտոմբերի 27-ին, ահաբեկիչների մի խումբ դաժանաբար սպանեց երկրի պատասխանատու դեմքերին
     • 2008թ. մարտի 1, Լևոնն ու Նիկոլը դարձյալ ժողովրդին տարան բախումների, արյուն հեղվեց, մարդիկ սպանվեցին
     • 2016թ. հուլիսի 17, ահաբեկիչները գրավեցին ՊՊԾ գունդը, դարձյալ հայ մարդու արյուն հեղվեց: Այսօր երեք դեպքերում էլ կազմակերպիչներն ազատության մեջ են, ավելին՝ իշխանության հենարանն են ու խորհրդատուները, բացառությամբ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների: Այսօր Նիկոլի ռեժիմը փորձեր է կատարում «բացթողումը» ուղղելու, հետևությունները թողնում եմ տրմաբանություն և ողջախոհություն ունեցողներին: Սա է այսօրվա քայլած «հերոսների» նոր Հայաստանը:
     Ա՛զգ, աչքերդ լա՛յն բացիր, ժողովուրդ սթափվի՛ր: »
Источник: Գևորգ Գևորգյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2283 | 0 | 0
Facebook