Идет загрузка...
Сегодня:  Четверг, 24 Октября, 2019 года

Статьи

ՍԱՀՄՍՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՄՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

16:46, Вторник, 27 Августа, 2019 года
ՍԱՀՄՍՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՄՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ոչ շատ վաղուց, կարելի է ասել տակավին վերջերս, բոլորիս հայտնի դարձավ մի մարտական ակումբ իր անվամբ՝ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբը, որի նախագահը՝ Ժորա Աբգարյանն է, ով հանդիսանում է ապրիլյան պատերազմի անմահ հերոս, քաջ տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը:

Ակումբը նորաստեղծ է, դեռևս ճանապարհ ունի անցնելու առավել կայունանալու համար, բայց իր այս շատ կարճ՝ մի քանի ամսվա պատմության մեջ նա արել է հզոր աշխատանքներ, որն էլ հենց խոսում է նրա արդեն կայուն լինելու մասին:

Իսկ ինչո՞վ է զբաղվում մարտական ակումբը: Պատանեկան տարիքից սկսած և անսահմանափակ տարիքի հասնող տղաների ու աղջիկների զինվորական պատրաստությամբ՝ նրանց ոգու տոկունությունը մկրտելու, մարտունակությունը զարգացնելու, ապա զինվորական հմտություններ սովորեցնելու բազում գործընթացներ իրականացնելով:

Բացի ռազմական ոգի ներարկելով հայի երակներում՝ մարտական ակումբն ունի մի ուրիշ շատ կարևոր առաքելություն ևս՝ հայրենի սահմաններն ամրացնելու առաքելությունը: Եվ դրա նպատակով, արդեն տարիներ ի վեր՝ ապրիլյան պատերազմից հետո, պարպերաբար, ակումբի նախագահ Ժորա Աբգարյանը հավաքում և սահման է ուղարկում անվադողեր ու շինարարական աշխատանքների հսմար նախատեսված պարագաներ՝ գաջ, ցեմենտ, ջրի տարրաներ, պարկեր և այլն:

Սկզբում Ժորան գործում էր որպես անհատ, ապա նրան միացան կամավորներ, իսկ այսօր նա գործում է և՛ մեկը, և՛ մյուսը, և՛ երրորդը մեկտեղելով՝ լինելով անհատ իր կողքին ունի բազում կամավորներ ու անվադողերը սահման է հասցնում մարտական ակումբի անունից:

Այս անգամ ևս անհատներն ու կամավորները չզլացան օգնել մարտական ակումբին: Ու ահա մի անհատ կազմակերպություն, իր կողմից, տրամադրել է 10 КАМАЗ մակնիշի մեքենա, դիրքերի ինժեներական աշխատանքների համար անվադողերը սահման հասցնելու համար։

Խորին շնորհակալություն ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստութան ակումբի նախագահ Ժորա Աբգարյանին, նրա կամավորական ամբողջ թիմին և այն անհատ կազմակերպությանը, որ իր մեքենաներով օգնեց մեզ, բայց համեստորեն լռեց և չուզեց իր անունը բարձրաձայնել: Հարգելով նրա խնդրանքը՝ անունը չենք նշում, սակայն երախտագիտություն հայտնում ենք մեծ ակնածանքով:

Ի դեպ՝ մարտական ակումբն արդեն ունի հաշվեհամար, որ ամեն մի փոխանցված լումա ներ է դրվելու սահմանի ամրությունն ապահովելու հսմար:

Հաշվեհամար՝ 220090587274000


    

ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստութան ակումբի իրադարձությունների մեկնաբան՝ Մարինե Մանուկյան
    
    

27.08.2019

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1820 | 0 | 0
Facebook
COMMENT.am