Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԵՐԲ ԱՆՇՈՒՆՉ ՔԱՐԸ ԽՈՍՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԼԵԶՎՈՎ

19:42, Понедельник, 12 Июля, 2021 года
ԵՐԲ ԱՆՇՈՒՆՉ ՔԱՐԸ ԽՈՍՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԼԵԶՎՈՎ

Ասում են, քարերն անշունչ մարմիններ են: Ասում են, նրանք ոչ հոգի ունեն, ոչ աչք, ոչ ականջ, ոչ էլ լեզու: Գուցե և ճի՞շտ է, գուցե և այդպե՞ս է, երբ անցնում ես ցանկացած քարի կողքով ու ընդամենը մի հայացք նետում վրան: Բայց, երբ կանգնես ու էլի ընդամենը մեկ, բայց ուշադիր հայացք ձգես նրա վրա՝ վստա’հ եմ, ամենաանձև քարն էլ կքաշի քեզ դեպ իրեն, իր անկենդան տձևությամբ կսկսի խոսել հետդ, ու դու հաստատ այդ քարի վրա քեզ հետաքրքրող ինչ-որ բան կգտնես՝ տառ, բառ, դաջվածք, որը քեզ կտանի հայոց պատմության դարավոր խորքերը: Իսկ քարի լեզուն մի յուրահատուկ լեզու է, որ ոչ բոլորը կհասկանան, այդ լեզուն հասկացողն ինքը պիտի լինի և’ բարի, և’ նուրբ հոգու տեր, ինչու՞ չէ, մի քիչ էլ կոպիտ, որ քարի հետ խոսի նրա լեզվով:

Ահա այդպիսին է մեր կողքին ապրող, իր էությամբ, պարզ, հասարակ, հոգով ազնիվ մի երիտասարդ, ում շատերը գիտեն, շատերն էլ չգիտեն: Խոսքս ոչ այլ մեկի, քան քանդակագործ Արթուր Կամոյի Սաղաթելյանի մասին է: Նա քարի հետ խոսում է ինչպես մարդը մարդու հետ: Նրա հետ ժպտում, նրա հետ տխրում, հարցնում նրա ցանկությունը, թե ինչիսի՞ տեսք կուզենար նա ունենալ և հենց իր իսկ ուզած տեսքին էլ դարձնում նրան: Այո’, մի զարմացի, հարգելի ընթերցող, քանզի յուրաքանչյուր քար ունի իրեն բնորոշ ձևը՝ ամեն քար խաչքար չի դառնա, ամեն քար արձան չի դառնա, ամեն քար աղբյուր չի դառնա: Քար կա փխրուն է, քար կա, կոպիտ է, քար էլ կա քմահաճ է, երեխայի նման լեզուն պիտի գտնես… Եվ այսպես շարունակ: Ու Արթուրը երբեք չի զլանում խոսել քարերի հետ, ողջ էությամբ ձուլվել նրանց, իր հոգու ու սրտի ջերմությունը հաղորդել նրանց, իր իսկ ժպիտը, շունչը դնելով նրանց մեջ՝ այդ անշունչ ու անկենդան մարմիներին լեզու ու հոգի տալ:

Եվ ո՞վ ասաց, որ քարերը չեն խոսում: Մոտեցիր Արթուրի քանդակներից յուրաքանչյուրին ու ցանկացածին, անկախ այն բանից, թե ինչ է քանդակած՝ նրանք լուռ, բայց մարդկային լեզվով կխոսեն քեզ հետ: Ականջ էլ ունեն, կլսեն քո խոսքն ու կպատասխանեն քեզ իրենց խոսուն լռությամբ, ու դու հաստատ կհասկնաս պատասխանն այդ: Հոգի էլ ունեն՝ հոգով կզգան քեզ: Սիրտ էլ ունեն, սրտով կդիպչեն քո սրտին, բայց ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ «Կմնան քարի պես լուռ»: Եվ այդ ամենն Արթուրի քրտնաջան ու անխոնջ աշխատանքի շնորհիվ: Նայե’ք, մարդի’կ, նայեք այս քանդակներին՝ մարդ, որ հերոսն է մեր, արծիվ, հուշաղբյուր ու խաչքար… Որին էլ մոտենաս՝ ասելիքդ նրանք կհասկանան հայելու արտացոլանքի նման և կանդրադարձեն քեզ ճիշտ հայելու անդրադարձի նման: Ու այս ամենը մեր տաղանդավոր Արթուրի հրաշք մատների, վեհաշուք հուգու և մեծ սրտի նվիրումի արդյունքն է, որ հայ ազգի նվիրյալ է ու երբեք չի տրտնջացել, երբ մուրճն է պատահաբար հարվածել մատներին, չի զայրացել, երբ ծանր քարերը տեղից տեղ շարժելուց ափերն են կոշտացել ու փուչիկներ առաջացել, չի զլացել քաղաքից քաղաք գնալ քար հայթայթելու:

Ահա այսպիսին է մեր կողքին ապրող, համեստ, արտաքնապես մեզանից ոչնչով չտարբերվող, բայց իր գործերով բոլորից տարբերվող ու հոգով հզոր Արթուր Կամոյի Սաղաթելյանը: Ում թողած արձանների ու քանդակների շնորհիվ հավերժ ապրելու են մեր հերոսները. մեկի համար հուշաղբյուր, մյուսի համար՝ խաչքար, երրորդի համար՝ հենց նրա կերպարանքը կամ կիսանդրին:

Մաղթենք նրան, որ մեր համեստ Արթուրին, որ ձեռքերը միշտ կանաչ մնան, միտքը պայծառ լինի, բազկի ուժը երբեք չպակասի, հոգին միշտ մնա ջերմությամբ լի, որ այդ ջերմությունը փոխանցի քարերին ու շունչ տա նրանց, ապա մաղթենք քաջ առողջություն, որ ապրի երկար տարիներ և իր անզուգական քանդակներով ապրեցնի մեր քաջերին: Մաղթենք նաև մեծ երջանկություն, որ միշտ փայլեն ու ժպտան նրա խորաթափանց աչքերը, որտեղից կարելի է տեսնել նրա ամբողջ հոգին: Չէ՞, որ ասում են, աչքերը մարդու հոգու հայելին են: Ուրեն մեր սիրելի քանդակագործը թող միշտ ապրի այնպես, որ անգամ երբ օտարը նայի նրա խորիմաստ աչքերին, զգա նրա հոգու ծով մեծությունն ու անափ երջանկությունը:

Քեզ նաև ծով համբերություն, մեր բարի Արթուր. որ անվերջ շարունակես խոսել Հայաստան աշխարհի ամենատարբեր, բարդ ու, իրենց տեսակով, քմահաճ քարերի հետ: Ամեն ոք չէ, որ լեզու կգտնի Հայաստանի ժայռաբեկոր քարերի հետ:


    

Ապրիր հավերժ,

Որ ապրեցնես հավերժ…


    

12.7.2021


    

Հոգեբան՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3271 | 0 | 0
Facebook