Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 25 Августа, 2019 года

Статьи

Բա ու՞ր են ռեյտինգայինով հազարավոր ձայներ ստացած ՔՊ-ական պատգամավորները

13:52, Четверг, 18 Июля, 2019 года
Բա ու՞ր են ռեյտինգայինով հազարավոր ձայներ ստացած ՔՊ-ական պատգամավորները
     Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ականատես ենք լինում ժողովրդի կողմից իրականացվող բողոքի ակցիաներին՝ մարդիկ փակում են փողոցները, մայրուղիները, դուրս են գալիս հրապարակներ արտահայտելու իրենց դժգոհությունը: Այս առումով ժողովուրդը հիմնվում է անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծած նախադեպի վրա և արդեն ավանդաբար իր հարցերը բարձրաձայնելու համար փակում է փողոցները, քանզի այլ հնարավորություն չի տեսնում:
     Անցյալ տարվա ՛թավշյա հեղափոխության՛ նախաշեմին սկիզբ առած և ընդհուպ մինջև ԱԺ արտահերթ ընտրությունները շարունակված փողոցներ փակելու գործընթացը, ըստ հեղափոխականների, ժողովրդի ցասումն արտահայտելու միակ միջոցն էր, քանի որ նախկին իշխանությունները ստեղծել էին մի իրավիճակ, երբ հասարակ ժողովրդի ձայնը լսելի չէր մեր երկրում և ժողովուրդը այլընտրանք չի ունեցել: Միայն փողոց փակելով անելանելի վիճակում գտնվող ժողովուրդը կարողացավ ի վերջո նախկինների ուշադրությունը հրավիրել հասունացած խնդիրներին և Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ իրականացնել հեղափոխություն:
     Արդյունքում Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ և անդադար հայտարարում է, որ ՛՛այսուհետ Հայաստանը ժողովրդավար երկիր է լինելու, և ինքը լինելու է ժողովրդավարության պահապանը՛՛: Նշենք, որ արդեն մեկ տարուց ավել է իշխանությունը բառացիորեն՝ հաշվի առնելով ներկայացվածությունը թե ԱԺ-ում և թե մարզերում, գտնվում է երբեմնի ընդդիմության՝ ՛Իմ քայլ՛ դաշինքի ձեռքերում:
     Այստեղ առաջանում է օրինաչափ հարց՝ լավ, բա հիմա՞ ինչու է ժողովուրդը բողոքը արտահայտելու համար դուրս գալիս փողոց փակելու: Մի՞թե կրկին անելանելի վիճակում է և այլընտրանք չունի: Ձեր իսկ իմքայլական տրամաբանությունը հուշում է, որ այդպես է: Բայց Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները արդեն իրենք իրենց ապահովագրել են ժողովրդի ցասման ալիքից և բազմիցս հայտարարել են, որ իրենք դեմ են փողոց փակելով հարցեր լուծելուն, ըստ իրենց դա ճիշտ միջոց չէ... Այսինքն ի՞նչ՝ Quod licet Iovi, non licet bovi:
     Անցնենք առաջ: ՛Իմ քայլ՛ դաշինքը ընտրությունների արդյունքում ստացել է ԱԺ-ում գերիշխող մեծամասնություն: Սա ուղղակիորեն նշանակում է, որ մարզերում այդ դաշինքը պիտի լինի շատ լավ ներկայացված, ունենա իր կուսակցական բջիջները, որոնք պետք է ակտիվորեն գործեն և լինեն պրոակտիվ, որպեսզի կանխեն բոլոր այն իրավիճակները, որոնք կարող են բերել ժողովրդի կողմից դժգոհությունը և բողոքը փողոց փակելու միջոցով արտահայտմանը: Այդպես պիտի աշխատի գրագետ ձևով կազմակերպված քաղաքական կազմակերպությունը, որը հավակնում է ժողովրդական լինելու:
     Մարդկանց այն խմբերը, որոնք արդեն ամիսներ շարունակ Հայաստանի մարզերից գալիս են Երևան Հանրապետության հրապարակում բողոքի ակցիաներ անելու կամ փակում են փողոցներն ու մայրուղիները մեկ օրում քնից չեն արթնանում և որոշում դա անել: Բոլոր խնդիրները հասունանում և քննարկվում են իրենց համայնքներում, գյուղերում և անհնարին է, որ այդ խնդիրների մասին չիմանան տեղական ինքնակառավարման մարմինները և ՔՊ-ական զանազան գործիչները: Բա ինչո՞ւ իրենք տեղերում չեն կազմակերպում խնդիրների լուծումը, որպեսզի մարդիկ չգան Երևան և փողոց փակեն, ոտնահարելով բազմաթիվ մարդկանց ազատ տեղաշարժվելու՝ բժշկի հասնելու, երեխային պարտեզ կամ դպրոց հասցնելու և այլն, իրավունքը, կամ դուրս չգան մայրուղի փակելու:
     Բա ու՞ր են ռեյտինգային համակարգով ընտրված, հազարավոր ձայներ ստացած ՔՊ-ական պատգամավորները, որոնք առոք-փառոք պետության հաշվին աշխատավարձ /չգիտեմ նույնիսկ դա կարելի է արդյո՞ք կոչել ԱՇԽԱՏԱվարձ, դա ավելի շուտ ՊԱՐԱՊԱվարձ է/ են ստանում և օգտվում պետական բարձրաստիճան պաշտոնյա լինելու համար նախատեսված բոլոր բոնուսներից: Եթե ձեր կուսակցությունը մարզերում ներկայացնող պատգամավորները պիտի լինեն ձեր պարտայգենոսսե Վահե Ղալումյանի նման, ով, ինչպես որ պարզվում է, ոչ մի ՛ֆունկցիա՛ չունի իր ձեռքի տակ, որպեսզի օգնի իջևանցիների կողմից հնչեցված խնդիրները լուծելու համար, դա նշանակում է, որ մեր երկիրը չի կարողանալու խուսափել բազմաթիվ լուրջ խնդիրներից, որոնք նոր իշխանությունների տեղային ՛ֆիգուրները՛ չեն կարողանալու լուծել: Այսօր մենք առևրևույթ տեսնում ենք, որ իրենք նույնիսկ չեն կարողանում կազմակերպել տեղեկատվության շրջանառություն, որպեսզի ճիշտ մարդիկ ճիշտ տեղերում ժամանակին տեղեկանան խնդիրների մասին և լուծում տան ժողովրդի առջև ծառացած խնդիրներին: Կամ միգուցե տեղեկանում են, սակայն ոչինչ անել չեն կարող, քանի որ չունեն ոչ գիտելիք, ոչ էլ փորձ /անկեղծ ասած, ես կարծում եմ, որ պարզապես ցանկություն չունեն որևէ բան անելու, երանության գրկում ընկղմված ապրում են.../:
     Սևանի հարցով Գեղարքունիկի մարզում փակվել էր Երևան-Սևան մայրուղին և կողքի մարզից Սասուն Միքայելյանն էր եկել հարցերը լուծելու... Ասում էր, թե նախարարը ձեր ինչի է պետք, ես պակա՞ս նախարար եմ...
     Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով, որը մինջ օրս պահպանում է քար լռություն, կամ գոնե ես չկարողացա գնտել որևէ արձագանք իրենց կողմից:
     Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց գծենք եզրագիծը:
    
Արդեն մեկ տարուց ավել է, ինչ ներկա իշխանությունների ձեռքում է գտնվում Հայաստանի Հանրապետության ղեկը: Դեռևս միանշանակ պարզ չէ, թե դեպի ուր են այս իշխանությունները տանում մեր երկիրը, բայց միանշանակ պարզ է մեկ բան՝ իշխանությունը չի կարողանում իրականացնել օրենքով իր վրա դրված գործառույթները և դրա արդյունքում վերջին շրջանում նոր թափ է առնում ժողովրդի դժգոհության ալիքը: Վերացարկվելով մասնավոր դեպերից, կարելի է հանգել հետևյալ եզրակացությանը՝ ժողովրդական դժգոհության ալիքի վրա իշխանության եկած և զանազան փուջ խոստումներ տված Նիկոլ Փաշինյանի վարած ներքին քաղաքականությունը անարդյունավետ է: Այս իշխանությունը նման է անօրակ բուֆոնադայի, որի արդյունքում ունենալու ենք ողբերգության ժանրին բնորոշ զարգացումներ և անվերահսկելի կուլմինացիա:

    

Նատալյա Սաղիյան

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
581 | 0 | 0
Facebook
COMMENT.am