Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

ՃԱՆԱՊԱՐՀԻ ՈԳԻՆ

22:06, Среда, 17 Апреля, 2013 года
ՃԱՆԱՊԱՐՀԻ ՈԳԻՆ
    
    

Աշուն էր…

Խոնավ օդ, դեղնադալուկ դաշտեր, անտառներ, ծառեր ու թփեր: Աշնանային սյուքը ինձ էլ չեր անհանգստացնում, երբ որոշեցի մի փոքր տանից դուրս գալ և զբոսնել դաշտերով ու անտառներով: Ես մենակ դուրս եկա տանից, չվերցնելով ինձ հետ ոչինչ: Իմ առջև ձգվում էին անծայրածիր ծառերն ու թփերը. խոտն էլ դալկացել էր, չորացել, իսկ ծառերի տերևներն էլ դեղնակարմրագույն հագուստ էին հագել:

Ինձ ոգեշնչող ոչինչ չկար, երգ ու տաղ ասելով բարձրանում էի դեպի վեր, ինձ համոզելով, թե այնտեղ վերևում ինչ որ լավ բան է ինձ սպասվում, կամ էլ չէ, իմ սիրած աղջիկն է այնտեղ ինձ սպասում: Արևն էլ կամաց-կամաց մայր էր մտնում՝ իր վերջին ոսկեզօծ շողերը աչքերիս վրա սևեռելով: Հանկարծ ճանապարհի կեսից իմ աչքը զարնեց մի կարմիր տերև՝փայլփլուն, խնամված, ու թվաց, թե հե՛նց նոր, ու հե՛նց ինձ համար էր ծառից պոկվել ու իջել ցած: Ես վերցրեցի այդ տերևը, հուսալով, որ դա էլ կդառնա իմ ընկերն ու ուղեկիցը, իմ ճանապարհի ոգին…

Ու երբ ավարտեցի իմ աշնանային արշավը, ես տերևն ինձ հետ տուն բերեցի, խնամքով դրեցի իմ գրքի էջերից մեկում, որը ինձ հուշ մնաց այդ օրվանից մինչև օրս….


    

ԵՐՎԱՆԴ ՄԱՐԵՅԱՆ

17.02.2013թ.

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
4508 | 0 | 0
Facebook