Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Թողեք երեխաները երեխա մնան...

19:59, Суббота, 01 Июня, 2019 года
Թողեք երեխաները երեխա մնան...
     Ես շատ դեպքեր գիտեմ, երբ երեխան զենք է բռնել, հայրենիքն է պաշտպանել, անգամ թշնամու կյանք է խլել...
     Շատ դեպքեր գիտեմ, երբ երեխան աշխատել է, տունն է պահել, փոքր քույր_եղբոր համար հայր կամ մայր է եղել...
     Շատ դեպքեր գիտեմ, երբ երեխան մանկություն չի ունեցել՝ ընտանիքում տիրող անառողջ մթնոլորտի պատճառով...
     Շատ դեպքեր գիտեմ, երբ երեխան մանկատանը կամ փողոցում է հայտնվել՝ ծնողի կորստի, կամ էլ ավելի վատ՝ ծնողի անխղճության պատճառով...
     Շատ դեպքեր գիտեմ, երբ երեխան դեռ չհասունացած ծերացել է՝ խմբակից խմբակ վազելու ճանապարհին, կամ իր տարիքին ոչ համապատասխան ինֆորմացիայի ծանրությունը իր ուսերին կրելուց...
     Շատ բան չեմ ուզում՝ աշխարհի բոլոր երեխաները անհոգ մանկություն և երեխա լինելու ժամանակ ունենան, ու մինչ խոր ծերություն նրանց մեջ ապրող երեխան երբեք չհասունանա ...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
4663 | 0 | 0
Facebook