Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Գլխապտույտս երկար չտևեց

11:18, Суббота, 01 Июня, 2019 года
Գլխապտույտս երկար չտևեց

Գլխապտույտս երկար չտևեց՝
     Սիրունն ամեն բան իր տեղը դրեց։
     Ակն ու արեգս՝ պատրանքը՝ հորից,
     Վայրահակ շուքն էր ժառանգել մորից։
     Ուշաթափ ամպի պուրակը կերպաս
     Թափուր հույզերիս բոժոժն էր հյուսում,
     Հոլ անելով էր հորդորն իր՝ հուշում՝
     Քանի՞ անտարբեր դարձկեն երերաս։
     Տատանման թափն ու պարբերությունը
     Բան չէր հավելում աչքերիս փակին,
     Տպավորության առաջին գույնը
     Շողհար մարմինն էր՝ մակածված խակին։

Ընթացքի մեջ է անկատար ներկան,
     Դերբայական են դարձվածքներս էլի,
     Տեր ու տերակին ազոխը կերան,
     Մանր ու մժեղին՝ համն էր ցանկալի։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2136 | 0 | 0
Facebook