23.03.2019թ. «Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում դպրոցի տարածքում, հարակից շրջակայքում իրականացվեց սանիտարական մաքրման, աղբահանության և կանաչապատման աշխատանքներ:
Խիստ կարևոր է ոչ միայն մաքրման աշխատանքների իրականացումը, այլև աշակերտների և բնակիչների շրջանում աղբ չթափելու մշակույթն արմատավորելու ուղղությամբ քարոզչական աշխատանքներ տանելը։
«Մաքուր համայնք. սա է յուրաքանչյուրիս նպատակը»:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան