Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Նիդերլանդների հայ ուսուցիչները քննարկում են կրթական ծրագրեր

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
01:43, Среда, 27 Марта, 2019 года
Նիդերլանդների հայ ուսուցիչները քննարկում են կրթական ծրագրեր

Դեռ տարեսկզբին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած հայկական մշակութային և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքի ժամանակ ի թիվս այլ հարցերի, շոշափվեց նաև Նիդերլանդների հայկական կիրակնօրյա դպրոցներում ուսուցողական աշխատանքի գործընթացը միասնական ու համատեղ հարթակով կազմակերպելու խնդիրների ու պահանջների մասին, այն մշակելու, ընդգրկելու նոր համապարփակ կրթական, միասնական ծրագրում: Այդ ժամանակ Ամստերդամի Սբ.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչության ներկայացուցիչները առաջարկեցին կազմակերպել կլոր սեղան, այս հարցերը քննարկելու համար` հնարավորություն տալով Նիդերլանդներում գործող մեկօրյա դպրոցների բոլոր հետաքրքրված ուսուցիչներին ու մանկավարժներին իրենց մտքերն ու մտահոգությունները փոխանակելու գործնական և ընկերական շրջապատում: Որպես հանդիպման հարթակ էլ առաջարկվեց Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահը: Առաջարկը պատրաստակամությամբ ընդունվեց հանդիպմանը ներկա Հոլանդահայ համայնքների ներկայացուցիչների կողմից: Հանդիպում կազմակերպելու առաջարկին արձագանքեցին Նիդերլանդների գրեթե բոլոր հայկական դպրոցները:


     Եվ ահա Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահում, օրերս տեղի ունեցավ մանկավարժ-գործընկերների սպասված հանդիպումը, որին մասնակցելու էին եկել Ալմելոից, Հաագայից, Էյնդհովենից, Նայմեխենից, Դեն Բոսից, Դորդրեխտից: Ավելի, քան վեց ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին գործնական, աշխատանքային փորձի փոխանակման, ուսուցողական ծրագրերին և այլ թեմաներին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակումն անցավ ջերմ ու ընկերական, անկաշկանդ մթնոլորտում: Երկրի տարբեր վայրերից ժամանած հայ ուսուցիչների միմյանց աշխատանքային փորձին ծանոթանալն ու ներանձնային շփումները, նաև փորձառու ուսուցիչների հետ մտքերի փոխանակումը` նոր ու բովանդակալից քննարկումների հիմք հանդիսացան: Ցավոտ հարց է, որ սփյուռքի դպրոցները չունեն միասնական ուսուցման համապարփակ ծրագիր ու լավ է, որ մեր ուսուցիչները ինքնուրույն կարողանում են ելք որոնել:
    
     Հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել երկու աշխատանքային խումբ՝ Նիդերլանդներում արդեն մի քանի տարի գործող մեկօրյա հայկական դպրոցների համագործակցության զգալի լայնացված հարթակի ներքո: Աշխատախմբերը կմշակեն Հայոց լեզվի դասավանդման երկփուլային միասնական ծրագիր, այն աստիճանաբար կփորձարկվի դպոցներում: Մանկավարժները գիտակցում են որ այս գործընթացը ժամանակատար է ու շատ ջանք կպահանջվի, ուստի տրամադրված են համբերությամբ ու հաստատակամությամբ` հույսով, որ այն հաջողությամբ է պսակվելու: Որոշվեց նաև նման հանդիպումներ կազմակերպել պարբերաբար, առնվազն տարին մեկ անգամ:
    
     Նիդերլանդների հայ ուսուցիչները քննարկում են կրթական ծրագրեր
    

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2375 | 0 | 0
Facebook