Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Նախարարների հետ հանդիպումների փուլն արդեն պետք է հրապարակային լինի. Լիլիթ Մակունց

16:17, Пятница, 22 Февраля, 2019 года
Նախարարների հետ հանդիպումների փուլն արդեն պետք է հրապարակային լինի. Լիլիթ Մակունց

Նախարարների հետ հանդիպումների փուլն արդեն պետք է հրապարակային լինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ փակ հանդիպումից հետո հայտարարեց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Շատ հարցեր քննարկվեցին, որոնք, կարծում եմ, որ պետք է նաեւ հանրությունն իմանա: Քննարկում ենք, թե յուրաքանչյուր նախարարություն ինչպես է պատկերացնում զարգացումը, այդ թվում նաեւ ՀՀ տնտեսական զարգացման առումով», -ասաց Մակունցը:


    

Նրա խոսքով, Հակոբ Արշակյանը ներկայացրել է քայլերն ու ուղիները, թե ինչպես են պատկերացնում՝ բարձր տեխնոլոգիաները կարո՞ղ են օգտակար լինել տնտեսությանը․ «Մասնավորապես, թե՛ տեղում գործող ընկերությունների, թե՛ ստարտափերի միջոցով ինչպես կարելի է դրանք վերածել ավելի մեծ ընկերությունների, որ ավելի օգտակար լինեն»:

Մակունցը նշեց, որ նախարարը նաեւ վիճակագրություն է ներկայացրել. «Ներկայացվել է, թե 7 տարվա ընթացքում ինչպիսի ներդրումներ եւ հարկային մուտքեր են տեղի ունեցել հենց այս տիրույթից։ Նաեւ տեղեկացնեմ, որ խոսել ենք օրենսդրական նախաձեռնությունների մասին, եւ հիմա խումբ կձեւավորվի նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից, որն օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգա։ Օրենսդրական նախաձեռնության մի գաղափարի մասին կասեմ: Խոսքն ինտելեկտուալ սեփականության մասին է, որը մեծ խնդիր է առաջացնում դաշտում, քանի որ այդ ոլորտը կարգավորման կարիք ունի», - եզրափակեց Լիլիթ Մակունցը։։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4758 | 0 | 0
Facebook