Идет загрузка...
Сегодня:  Вторник, 14 Мая, 2024 года

Статьи

Facebook-ը զգուշացնում է

Meggy Chitchyan
Автор:
Meggy Chitchyan
08:44, Суббота, 13 Апреля, 2013 года
Facebook-ը զգուշացնում է

Աշխարհում ամենից ավելի տարածված սոցիալական ցանցը՝ Facebook-ը, վարակված Է վիրուսով: Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սիլիկոնային հովտի փորձագետները նախազգուշացնում են համացանցից օգտվողներին նոր վիրուսի ի հայտ գալու մասին, որը քողարկված է Facebook սոցիալական կայքի տակ:

Մասնագետների տվյալներով, ծրագիրը էկրանին է բերում նույնականացման ստուգման պահանջ, ինչը կատարելիս օգտվողն ավտոմատ կերպով վերաուղարկվում է դեպի սոցկայքի կեղծ էջ, որում մուտքագրում է իր ծածկանունն ու գաղտնաբառը:

Իսկ եթե սոցցանցի մասնակիցները հետեւում են հղումին, ապա նրանց համակարգիչները նույնպես վարակվում են, իսկ վնասաբեր ծրագրի մշակողներն ստանում են նրանց անձնական տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն: Մասնագետները խորհուրդ են տալիս, չբացելով, հեռացնել նման հաղորդումները, ինչից հետո ստուգել, թե վիրուս կա արդյոք համակարգչում:

Այդ պահին հանցագործները վերահասցեագրում են տրաֆիկը և ստանում էջում բեռնված օգտվողի անձնական տվյալները և նրանց համար դրանք դառնում են հասանելի: Վիրուսն ակտիվանում է համակարգի յուրաքանչյուր գործարկման ժամանակ, ինչը դժվարեցնում է նրա ոչնչացումը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3954 | 3 | 0
Facebook