Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Января, 2020 года

Статьи

Շարմազանովը կրկին դժգոհ է Փաշինյանից

18:09, Понедельник, 04 Февраля, 2019 года
Շարմազանովը կրկին դժգոհ է Փաշինյանից

Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջեւ ծառացած մարտահրավերներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես շարունակվելու դեպքում կա միայն մեկ ելք. Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջեւ ծառացած մարտահրավերներին։

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։

Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։

Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։

Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։

Իշխանությունը, իսկ առավել եւս պետությունը խաղալիք չէ, որ ինչպես ուզես քշես։

Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժարականն է» ։

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1897 | 0 | 0
Facebook