23.01.2019թ. Խրիմյան Հայրիկի անվան հ.10 դպրոցի IX դասարանի աշակերտները իրենց դասղեկի և հայոց լեզու-գրականություն առարկանների ուսուցչուհի Ս.Ուռումյանի ղեկավարությամբ դպրոցի դահլիճում ներկայացրեցին «» խորագրով միջոցառումը: Այն նվիրված էր մեր երկրի համար հիշարժան հոբելյանական և հայոց բանակի կազմավորման տարիներին: Միջոցառմամբ իններորդցիները վառ հայրենասիրությամբ, խանդավառությամբ և բանաստեղծական ներշնչանքով արտահայտեցին իրենց վերաբեր-մունքը հայրենիքին, քաղաքին և հայոց բանակին: Միջոցառման վերջում մեծ գևորությամբ արտասանեցին «» ՝ արտահայտելով իրենց ոգևորությունը հասարակական-քաղաքական հոգեցունց վերափոխություններին: