Հայավետարանաֆոբիա.. .
16:13, Суббота, 25 Августа, 2012 года
Нравится
0
Не нравится
0
3922 | 1 | 0 | 0
Չգիտեմ կա նման տերմին թե ոչ, բայց նման երևույթ հաստատ կա: Պարբերաբար, կարծես ինչ-ինչ հաշվարենրի շրջանակում և հատկապես վերջերս համցանցում և այլ լրատվամիջոցներով, շոշոփվում է ՛՛քայքայիչ աղանդների՛՛ թեման՝թացն ու չորը խառնելով իրար: Ինձ մոտ տպավորություն է, որ այս թեմայի արծարծումը, ինչի իրավունքն ու կոմպիտենտությունն իրականում ունեն շատ քչերը, միտված է likeերի ու դիտումների ապահովմանը, ինքնակայացմանը ու ՛՛ռասկրուտկային՛՛:Ցավալին այն է, որ այս ճանապարհին պիտակավորում, վիրավորում են հարյուր հազարավոր ՀՀ պարկեշտ, օրինակելի և կայացած քաղաքացիների՝ ոտնահարելով նրանց ՀՀ Սահմանադևրությամբ վերապահված հիմնարար ազատություններն ու իրավունքները: Ավետրանական համայնքին մեղադրելով ազգի տարանջատման ու մասնատման մեջ՝ հենց իրենք են բարիկադներ կառուցում Caps Lock-ով ՛՛ՄԵՆՔ՛՛ ու միտեսակ հեգնված ՛՛ նրանք՛՛ հարաբերակցությամբ, այնինչ՝ ՛՛նրանք՛՛ ու ՛՛ՄԵՆՔ՛՛ չկան կան ՀՀ ազատ քաղաքացիներ, որոնք բոլորն էլ հավասար իրավունք ունեն ապրելու ՛՛այս արեգակի տակ՛՛: Սրանից վատ հոտ է փչում.նեռոնյան մեղաադրանք-ինքնարադարացումներով ավետարանական քրիստոնյաններին մեղադրելը վաղ թե ուշ իրենց իսկ ձեռամբ կարող է ծնել ՛՛այրվող Հռոմ՛՛, էլ ավելի քայքայել ու մասնատել, առանց այդ էլ տարերային վիճակում/բոլոր առումներով/ գտնվող մեր հասարակությունը՝ հեռացնելովով մեզ ազգային համերաշխությունից, ազգային գաղափարից, հայկական հրաշքից: Փշերի ու գերանների սուսերամարտը հավանաբար ծիծաղ է առաջացնում մեր իրական հակառակորդիմոտ, որն այս գաղափարների սերմամբ փորձում է հասնել իր նպատակներին: Մենք մաքսիմալիստ ենք, միայն սև և սպիտակ, թաց և չոր, մենք այլ երագներ և կարգավիճակներ չենք ճանաչում, միայն ՛՛կամ կամ՛՛, բայց ոչ մի դեպքում ՛՛համ համ՛՛:Բազմաթիվ օրինակներ կան երբ մի երկրում դոմինանտ եկեղեցին փայլուն համագործակցության եզրեր է գտել քույր եկեղեցիների և հարանվանությունների հետ, որից շահում է միայն ազգաբնակչությունը: Թեմայի շուրջ խոսել է նաև մեծանուն գրող Րաֆֆին մասնավորապես ասելով.՛՛Անկարելի էր, որ հայ ազգը պատկաներ միայն մեկ եկեղեցուն.՛՛Այնպես որ ՛՛Ребята давайте жит дружно՛՛ |
+17 °C |
+9 °C
+20 °C
|
Завтра +21 °C |