-Այո, մենք սիրում ենք շներին, կատուներին, անգամ՝ առնետներին իրանց բոլոր, դեռևս լույս աշխարհ չեկած ձագուկներով հանդերձ: Սիրում ենք ոչ պակաս, ինչպես որ դուք սիրում եք մեր հետ միասին խոզերին, կովերին, ձիերին: Ուղղակի մեր սերը դեպի կենդանիները փոքր ինչ ավելի ռացիոնալ ու բանական սերա: Մենք՝ չինացիներս, սիրում ենք կենդանիներին բացառապես սննդի մեջ որպես սպիտակուցի աղբյուր, որի համար պատրաստ ենք ուտել շանը, իրա վրա ունեցած տզերով հանդերձ: Եթե դուք՝ եվրոպոիդ ազգերդ, սիրում եք կովի միս, մենք ինչի՞ պետքա չսիրենք շան, մկան, առնետի ու ամեն տեսակ ճիճուների միսը: Վստահաբար, եթե որպես եվրոպոիդ - հայ լինեյիք 1 միլիարդ 390 միլիոնի չափ բնակչություն, ապա դուք էլ մեր նման կսիրեյիք կենդանիներին ու ձեր քմահաճույքի համար չէիք տանջի նրանց՝ պահելով որպես դեկորացիա տան պատերի ներսում, ինչը մեծագույն դաժանություննա մարդ կոչվածի կողմից, քանի որ զրկումա կենդանուն իրա սեփական բնակության տարերքի մեջ ապրելու բնածին իրավունքից: Ձեր նման տեսակ ՝՝կենդանասիրության՝՝ հաշվին վիթխարի փողեր են դիզվում, հսկայական արդյունաբերությունա աշխատում, ինչը կարելի կլներ ուղղել մարդկային կենսական պահանջմունքների բավարարման համար, այլ ոչ թե կենդանիների, որոնց դուք որսում ու բռնի ուժով տեղավորում եք տներում: Մտե՛ք ցանկացած եվրո - ամերիկյան սուպերմարկետ, այցելեք կենդանիների բաժանմունքը ու համոզվեք, թե ինչքան տեսակ ու անուն արտադրանք կա, որը սպասարկումա տան պատերի ներսում ու գազանանոցներում դաժանորեն պահվող կենդանիների պահանջմունքները: Այնինչ, դրա կողքին ցույց եք տալիս, թե Աֆրիկայում քանի մարդա մեռնում սովից ու համաճարակներից: Մեզ՝ չինացիներիս համար, շատ ավելի հեշտա միանգամից մորթել կենդանուն ու այդպիսով վայրկենապես վերջ դնել նրա գոյությանը, քան տարիներով նայել տան մեջ ուժով պահվող կենդանու դանդաղ դեգեներացիային, կռտվելուն ու ապրվող ձանձրույթին: Էսքանից հետո, ովքե՞ր են մարդասերները. մե՞նք ՝՝դաժան՝՝ չինացիներս, թե՞ դուք՝ ՝՝հումանիստ՝՝ եվրոպոիդներդ, որ անգամ հրաժարվում եք ահավոր ծանր քաղցկեղի մեջ գտնվող անբուժելի, տանջանքների ու հոգեվարքի մեջ գտնվող մարդու մահը նրա կամքով արագացնել էֆտանազիայի ճանապարհով: Դու՛ք եվրոպացիներդ, ովքեր մերժում եք անգամ մարդուն մահապատժի միջոցով կյանքից հեռանալու իրավունքը՝ փոխարենը դատապարտելով նրան ցմահ բանտարկության, ինչը շատ ավելի տանջալի՝ կենդանի, տևական մահա, քան արագ մահապատիժը ու հազարապատիկ թանգա նստում հասարակության գրպանի համար: Իսկ մենք՝ չինացիներս, կոկրետ հանցագործության համար մահապատժի ենթարկվող հանցագործների առողջ օրգանները օգտագործում ենք, որ ուրիշ՝ նորմալ մարդկանց կյանքը փրկենք: Այդպիսով, մենք շատ ավելի հումանիստ ենք, քան դուք: Ձեր արևմտյան ՝՝հումանիզմի՝՝ տակ մեծ դաժանությունա թաքնված...