Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 13 Октября, 2024 года

Статьи

Պատմության կեղծարարության մասին

18:03, Воскресенье, 17 Декабря, 2023 года
Պատմության կեղծարարության մասին
    
Պատմությունը դա մի անցյալ ա, որը հարմարեցվում ա ներկայի քաղաքական պահանջներին։ Դրանով կեղծվում ա պատմությունը։ Պատմության կեղծումը քաղաքական ներկայի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պահանջն ա։
Ռազմաքաղաքական ու տնտեսական ռեսուրսներով ու հնարավորություններով համեմատաբար հզոր հարևանը իրա թույլ հարևանին պատմության կեղծարարությամբ հասկացնում ա, որ ներկան ավելի կարևոր ա, քան` անցյալը։ Կարևոր ա թե հզորի, թե թույլի համար։ Քաղաքականության մեջ խրոնոլոգիական անցյալով` պատմությամբ խոսակցություն վարելը, թույլատրելի հասկացություն ա միայն ուժեղի համար ու երբեք հարգանք չի վայելում թույլ կողմի համար, որովհետև թույլին արհամարհում են։ Անցյալի չկեղծված պատմությունը ներկայի քաղաքական գործողությունների վրա էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե տվյալ կողմը չի տիրապետում ռազմաքաղաքական ու տնտեսական հզորություններին։ Դրանում ա մի կարգին ներկա չունեցող պետության գլխավոր թույլ կողմը, երբ նա փորձում ա քաղաքականության մեջ ներկայանալ չկեղծված պատմությամբ։ Այնինչ հզոր կողմի գլխավոր խաղաքարտը տվյալ հարցում ռեսուրսների գերակայությամբ ներկան ա։ Տվյալ ներկան ունակ ա ոչ միայն ձևափոխել գալիք` զարգացող իրադարձությունների տրամաբանությունը, այլև ունակ ա տվյալ իրադարձություններին համապատասխանեցնել` կեղծել հեռավոր անցյալը` պատմությունը։ Ասել, թե թույլ կողմը խանգարում ա իրա չկեղծված պատմությամբ ուժեղ կողմի ծրագրերին, իրավացի չի լինի։ Ու՞մն ա հետաքրքիր անցյալի ճշմարտությունը, եթե կա բոլոր տեսանկյուններից գործող, աշխատող` ներկայի ճշմարտությունը։
Այլևս Հռոմը չի կարող պարծենալ իրա "անպարտելի" լեգեոններով, որովհետև այլևս չկա Հռոմը։ Դա իրա` անցյալ ժամանակի Հռոմն էր, որը այլևս չէր համապատասխանում իրա ժամանակի` ներկայի պահանջներին։ Այսինքն պատմությունը ապագա յա խոստանում միայն նրանց, ովքեր համապատասխանում են ներկա ժամանակի պահանջներին։ Էդ պատճառով ա պատմական անցյալը գտնվում մշտական հսկողության տակ ու անընդմեջ կեղծվում։ Այսինքն պատմության կեղծարարությունը պետք չի դիտարկել որպես ողբերգություն։ Դա կատարվում ա ներկայի անհրաժեշտության օբյեկտիվ թելադրանքով։ Միաժամանակ անկեղծ պատմությունը իմանալը անհրաժեշտություն ա, որովհետև դա ներկան համապատասխան ընկալելու դաս ա։ Ասենք, դու գիտես ճշմարիտ, հնարավորինս օբյեկտիվ անցյալը, բայց դա գիտես ոչ թե նրա համար, որ դա պետք ա անցյալին, այլ գիտես նրա համար, որ տվյալ անցյալը որպես չսխալվելու գիտելիք համապատասխանեցնես ներկայի քաղաքական մարտահրավերներին ու զարգացումներին։ Դա վերաբերում ա թե ուժեղ, թե թույլ կողմերին, այլապես ներկան ու նրա պահանջները ի վիճակի չեն մերժվել։
Ներկան ու նրա հետ անխզելիորեն կապված անցյալը ու ապագան դա անխուսափելի, մեկ միասնական օրգանական փոխկապակցված հասկացություն ա։ Էդպես ա կայանում ժամանակի ու խրոնոլոգիայի սանդղակով դեպի որակապես նոր փուլ դուրս գալու անխուսափելիությունը։ Պատմության կեղծարարությունը նման մեծ հարցում մի օղակ ա, կարևոր, բայց ընդամենը մի օղակ։ Նպատակահարմարությունը` դեպի ապագա գնալու վեկտորի ուղղությունը, գլխավոր որոշիչն ա։ Էդ նպատակահարմարությանն էլ ծառայում ա ամեն ինչ, էդ թվում` պատմության կեղծարարությունը։
Եվ բնավ պատահական չի, որ պատմության կեղծարարությամբ զբաղվում են առավելապես ուժեղները։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
801 | 0 | 0
Facebook