- Կինը, որը չի սիրում իր ամուսնու բացթողումները, չի սիրում նաև ինքն իրեն:
- Իդեալական գեղեցկությունը պատրանք է:
- Գեղեցկությունն այն է, ինչ զգում ես քո ներսում և այն արտացոլվում է քո աչքերում: Այն այդքան էլ ֆիզիկական չէ:
- Չեմ հասկանում նրանց, ովքեր փորձում են թաքնվել իրենց անցյալից: Ինչի միջով անցնում ես քո կյանքի ընթացքում հենց դա էլ քեզ դարձնում է այն ինչ կաս: Ես ցավալի հուշերը, որոնք ապրել եմ անցյալում, երբեք չեմ փորձել մոռացության տալ:
- Կնոջ լավագույն զենքը, տղամարդու երևակայությունն է:
- Քայլիր, քայլիր, քայլիր… այն շատ լավ է քո սրտի համար:
- Պարզությունը նրբաճաշակության հիմքն է, նրբագեղության ձայնը երբեք բարձր չի լինում:
- Հայելու առջև շպարվող կինը արտիստ լինելու մեծ շանսեր ունի, դիմահարդարման արվեստի միջոցով կարող եք ավարտին հասցնել այն, ինը բնությունը կիսատ է թողել:
- Կնոջը ոչինչ այդքան չի գեղեցկացնում, որքան հավատն ու վստահությունը, որ ինքը գեղեցիկ է:
- Ֆիզիկական վարժությունները մեզ դարձնում են ավելի նրբագեղ: Երբ մարզվում ես կանոնավոր, սկսում ես ավելի հպարտ քայլել, քայլել այնպես, ասես ամբողջ փողոցը քոնն է: Դժվար է անթերի տեսք ունենալ, եթե ալարկոտ ես:
- Գեղեցկության ամենակարևոր բաներից մեկը բնավորությունն է:
- Ամենագլխավոր բաղադրիչը համեղ ուտեստի՝ սերն է, սերը նրա համար, ում համար, որ պատրաստում ենք:
- Իմ փիլիսոփայությունը հետևյալն է, ուսումնասիրել կյանքն ու թույլ տալ սխալներ, քան ապահովություն խաղալ և չուսումնասիրել ոչինչ:
- Այն աչքերը, որոնք չեն արտասվել գեղեցիկ լինել չեն կարող:
|