Դու հետ ես դառնում, որ գնաս առաջ,
Անցած օրերիդ ցավն ես լծորդում,
Երբ աստծո մաղից ամպրոպ ու շառաչ
Մտապատկերիդ ծիրն են նորոգում։
Թասընկերդ ո՞վ էր, պարոն ոչ-ոքի,
Իր ակնարկների մաղձն էր շատարել,
Փանաքիդ համար նա էլ չքոտի՝
Աղու խոսքով էր անձդ սատարել։
Քանի մոնթեր կան, որ ժիր են եկել,
Անխորագիր է գրվածքդ էլի,
Եվ թե անցյալում ոչինչ չես փոխել,
Քո ժամանակն է կույս անգզելի։