Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Մեզ ասում են՝ աշխատեք ու տուն առեք։ Այսօր աշխատելով հաց չեն կարողանում առնել, ուր մնաց թե տուն. «Զատիկ» մանկատան շրջանավարտներ

15:41, Вторник, 13 Ноября, 2018 года
Մեզ ասում են՝ աշխատեք ու տուն առեք։ Այսօր աշխատելով հաց չեն կարողանում առնել, ուր մնաց թե տուն. «Զատիկ» մանկատան շրջանավարտներ

«Զատիկ» մանկատան շրջանավարտները ՀՀ կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 12-ից հացադուլ էին հայտարարել՝ իրենց հասանելիք տները ստանալու պահանջով, որը տևել է 7 օր։ մանկատան սաները հայտարարում են, որ ավելի ուշ իրենց մոտեցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ՝ Արսեն Մանուկյանը: Նրա հետ զրուցելուց հետո 6 տղաները որոշել են դադարեցնել հացադուլը, քանի որ նա խոստացել է լուծել խնդիրը։

«Զատիկ» մանկատան նախկին սաները դադարեցրել են հացադուլը և շուրջօրյա նստացույց սկսել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Armdaily.am-ի հետ զրույցում մանկատան նախկին սան Գևորգ Հարությունյանը նշեց, որ միևնույնն է գնալու տեղ չունեն։ «Կսառենք, բայց այստեղից տեղ չենք գնա։ Մեզ ասում են՝ աշխատեք ու տուն առեք։ Այսօր աշխատելով հաց չեն կարողանում առնել, ուր մնաց թե տուն։ Հեղափոխության օրերին կանգնեցինք Նիկոլի կողքին, բայց ինքը մեզ չի էլ նկատում», -մանրամասնեց Գևորգ Հարությունյանը։

Մանկատան նախկին սաները հուսահատ են, բայց հավաստում են, որ շարունակելու են սկսած ակցիան։
    
    
     Paradox Media

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2512 | 0 | 0
Facebook