Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Վերակառուցվում է Քանաքեռավանի մշակույթի տունը

21:19, Понедельник, 12 Ноября, 2018 года
Վերակառուցվում է Քանաքեռավանի մշակույթի տունը
     Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում իրականացվում են մշակույթի տան վերակառուցման աշխատանքներ:
     Կառավարության 27.09.2018թ.-ի N 1073-Ն որոշմամբ հաստատված ծրագրով մշակույթի տանն իրականացվում են ներքին կառուցվածքային փոփոխություններ՝ այն ավելի արդիական դարձնելու համար:
     Ծրագրի պայմանագրային արժեքը 15. 420. 000 դրամ է, որից 7. 710. 000 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 7. 710. 000 դրամը՝ համայնքի համաֆինանսավորումն է (50 %):
     Մշակույթի տան վերակառուցման արդյունքում նախատեսվում է սպորտային ակումբներ, խմբակներ բացել: Բացվելու է նաև տարեցների զբաղվածության կենտրոն:
     Սուբվենցիոն ծրագրով Քանաքեռավանի մշակույթի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերին. նախատեսված է ավարտին հասցնել արդեն հաջորդ տարի:
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2239 | 0 | 0
Facebook