Идет загрузка...
Сегодня:  Вторник, 21 Мая, 2024 года

Статьи

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:

Ադմին
Пресс-секретарь:
Ադմին
14:59, Суббота, 03 Ноября, 2018 года
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:
     Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:
    
     Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան մասին։
    
     Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է պատկերացնել առանց նրա։
    
     Յուրի Վարդանյանի մարզական սխրանքները ոգևորության և հպարտության բազում անմոռանալի պահեր են պարգևել մեր մարզասերներին և ոգեշնչել պատանիներին` հետևելու նրա օրինակին։
    
     Իմ ցավակցությունն եմ հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա բազմահազար երկրպագուներին» ։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1714 | 0 | 0
Facebook