Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

Արդեն տասը տարի…

19:04, Понедельник, 20 Августа, 2018 года
Արդեն տասը տարի…
     Լավագույն ղեկավարին պետք է հատուկ լինի նվիրվածությունն աշխատանքի հանդեպ, պատասխանատվության զգացումը, ժողովրդին հասանելի լինելը: Եթե ապրում ես համայնքի ցավով, ուրախությամբ, հոգսով, ապա ոչ մի սահմանների մեջ չի կարող պարփակվել համայնքի ղեկավարի աշխատանքը: Արդեն տասը տարի այս սկզբունքով է աշխատում Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Մարդ, ով իր կյանքի լավագույն տարիները նվիրել է համայնքին և շարունակում է կառուցողական քաղաքականությամբ շարժվել դեպի առաջ: Այսօր լրանում է Ձեր՝ որպես համայնքի ղեկավարի աշխատանքային գործունեության տասը տարին, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք: Տասը տարիների ընթացքում Ձեր կողմից իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք տեսանելի են համայնքում և նրանք շարունակվում են: Ձեր գործառույթների շրջանակներում այնպես եք արել, որ բնակիչը սիրի իր համայնքը և ապրի բարեկեցիկ կյանքով: Կրկին շնորհավորելով մաղթում ենք Ձեզ առողջություն, աննկուն կամք: Թող Աստված պահապան լինի Ձեզ, որ շարունակեք շենացնել մեր համայնքը և միշտ նեցուկ լինեք համայնքի բնակչությանը:


     Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական էջ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3014 | 0 | 0
Facebook