Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Понедельник, 09 Декабря, 2024 года

Статьи

ՄԱՐՏԻ 1 - Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
13:44, Четверг, 16 Августа, 2018 года
ՄԱՐՏԻ 1 - Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ

Իրավաբանական տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանին նման տեսակ մեղադրական` Մարտի 1 - ի շրջանակներում ահմանադրական կարգի տապալում ներկայացնելը, լրիվա անհեթեթ:

Դեռևս 2005 թվականին` Քոչարյանի երկրորդ նախագահության ժամկետի կեսին կատարված Սահմանադրության խմբագրությամբ արգելվում էր բռնի հեղաշրջում ու հեղափոխություն կազմակերպելու ճանապարհով իշխանափոխություն իրականացնել: Այսինքն ցանկացած բռնի մեթոդներով իշխանափոխություն իրականացնելուն ուղղված քայլերը հանդիսանում էին Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն: Նույն` 2005 թվականի քոչարյանական խմբագրության սահմանադրությամբ արդեն սահմանվել էր նաև նախագահի անձեռնմխելիության հոդվածը, որից օգտվում էր նաև թեկուզ նախկին նախագահ Լևոն Տեր - Պետրոսյանը: Էդ պատճառով էլ ինքը ըտենց արխային Մարտի մեկի դեպքերից հետո տեղափոխվեց ոչ թե ոստիկանության կալանատուն` որպես խժդժությունների ու անկարգությունների, չարտոնված հանրահավաքների կազմակերպիչ, որ առաջիկայում իրա թույլ տված, կազմակերպած օրինախախտման համար դատվի, այլ անվտանգության ուժերի կողմից տարվեց իրան պետության կողմից հատկացված առանձնատունը: Լևոնը իրա քիթը տնից դուրս չէր հանի, եթե չլիներ արդեն ուժի մեջ մտած նախագահի անձեռնմխելիությունը ապահովող սահմանադրական հոդվածը.անվտանգության համար կոնկրետ երաշխիքա պետք, իսկ Սահմանադրության համապատասխան հոդվածից (հոդված 56.1) ավելի լավ երաշխիք չի կարա ըլնի: Սա էլա պարզ:

Հիմա, մարտի 1 -ին տեղի ունեցած փողոցային տուրուդմփոցը էդ արդեն հակասահմանադրական` սահմանադրական կարգի դեմ ուղղված ակտ էր, որն էլ պաշտպանելու համար Քոչարյանը օգտվելա նույն Սահմանադրությամբ իրան` որպես երկրի ղեկավար վերապահված լիազորություններից: Էլ ըստեղ այլ մոտեցում հարցին Քոչարյանի մեղավորության առումով ուղղակիորեն չի կարա ըլնի առաջադրված անհեթեթ մեղադրականի ձևաչափով, թե իբր Քոչարյանը մարտի մեկին սահմանադրական կարգնա տապալել: Հակառակը` ինքը այդպիսով իրացրելա իրա սովորական, սահմանադրությամբ վերապահված լիազորությունը. հայտարարելա արտակարգ դրություն, որով ամեն բան ավարտվեց ու որով պաշտպանվեց սահմանադրական կարգը: Բացառվեց բռնի մեթոդներով իշխանափոխություն իրականացնելը:
     Այդպիսով, մարտի 1 - ի պատասխանատուն ոչ թե Քոչարյաննա, այլ` Լևոննա: Մենակ թե քոչարյանական ու սերժական խմբագրությունների սահմանադրությունները անձեռնմխելի են հռչակում նախկին ու գործող նախագահներին, որով հարցին վերջակետա դրվում: Ու Լևոնը քաջ գիդեր էդ մասին: Քոչարյանական խմբագրությամբ սահմանադրությունը, որը նախագահին անձեռնմխելիությամբ էր ապահովում (հոդված 56.1), ընդունվեց 2005 թվականին, իսկ մարտի 1 -ի դեպքերը տեղի ունեցան 2008 թվականին: Էս դեպքում անգամ կարելիյա կասկածել, որ Լևոնի ու Քոչարյանի մեջ պայմանավորվածությունա էղել փողոցային կեղծ ընդդիմություն խաղալ: Անհնարա, որ Լևոնը հավատար էն բանին, որ Քոչարյանը իրա իշխանական լիազորություններից ու ուժային ռեսուրսներից չէր օգտվի ու ըտենց հեշտությամբ կզիջեր իշխանությունը: Ընենց որ, պետքա հարցեր տալ նաև Լևոնին, Ռոբերթին ու Սերժին: Մնաց մի դժվար գորձ` Սահմանադրությունը փոխել տալը, ինչը չի արվի: Նիկոլը դրա համար չի կարգված...
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, էնշոփինգ
    
    
    
     16.08.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5611 | 0 | 0
Facebook