Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Կյանքի օրենք

16:09, Суббота, 06 Апреля, 2013 года
Կյանքի օրենք

Ես այս երկուսն այդպես էլ չսովորեցի տարբերել: Եվ չեմ էլ ուզում սովորել տարբերել, ինչի՞ս է պետք, իմաստը ո՞րն է.սովորեմ համակերպվել, որ եթե հարազատդ հեռանում է անվերադարձ, ուրեմն դա սովորակա՞ն է, կյանքի «օրե՞նք» է: Ես հրաժարվում եմ հասկանալ այս ամենը: Նա հեռանում է, նրա տեղը դատարկ է մնում, ոչ ոք նրա տեղն ու պակասը լրացնել չի կարող, և դա նորմալ է, ձեզ համար տարօրինակ ոչինչ չկա՞: Ես հրաժարվում եմ նաև ընդունել, որ նրա առաքելությունն ավարտված էր: Ո´չ: Նա դեռ այքա՜ն բան չհասցրեց տեսնել…Եվ ուրեմն ինչպե՞ս է ավարտված իր պատմությունն ու առաքելությունը: Այդպես չի լինում, չէ´, այսինքն լինում է, ուղղակի ես չեմ կարողանում հասկանալ: Երբ պապը չի հասցնում տեսնել թոռնիկի առաջին քայլը, երբ մայրը որդու առաջին թոթովանքը չի լսում, այդ ինչպե՞ս, ի՞նչ առաքելություն է ավարտված համարվում: Կյանքի օրե՜նք…Չկա այսպիսի բան, օրե´նք չկա, մանավանդ…Հայաստանու՜մ…Այդ ո՞ր օրենքն է հարազատիս խլում ինձնից ու հանգիստ ասում, որ օրենքն է այդպես, կյանքի «օրենքը»: Ի վերջո սա ո՞ր դարն է: Մի՞թե ստրկական կարգերն են ետ եկել, երբ վերցնում էին մանկանն ու ասում, թե ստրկատերն է այդպես ուզել, օրենքն է այդպես: Ինձ համար այդպիսի օրենք չկա, ես դեմ եմ, օրինախախտ եմ` կյանքի օրինախախտ թերևս…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4444 | 0 | 0
Facebook