Идет загрузка...
Сегодня:  Суббота, 05 Октября, 2024 года

Статьи

«Առնվազն թուրք պիտի լինեի, որ չհուսադրեի». Էրեբունու քննչականի բաժնի պետի տեղակալը մեղադրանքը չընդունեց

VESTI.RU
Пресс-секретарь:
VESTI.RU
23:23, Среда, 18 Июля, 2018 года
«Առնվազն թուրք պիտի լինեի, որ չհուսադրեի». Էրեբունու քննչականի բաժնի պետի տեղակալը մեղադրանքը չընդունեց
    
    
    

Քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ կաշառքի գործի անջատված մասով այսօր՝ հուլիսի 18-ին, դատարանում հարցաքննվեց ամբաստանյալ, Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական վարչության բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը:

Ըստ մեղադրանքի՝ նա քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից 3 հազար դոլար կաշառք է ստացել: Մեղադրանքի համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը գումար է տվել որդուն առաջադրված մեղադրանքը վերաորակելու համար:


    

Դատարանում Բունիաթ Եղիազարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. ինքը ոչ կաշառք է վերցրել, ոչ կաշառքի առաջարկ է ստացել, ոչ էլ առհասարակ նման խոսակցություն է եղել:

«Մի անգամ մտել եմ Միքայել Զադոյանի աշխատասենյակ, անծանոթ մարդ էր նստած: Զադոյանը ներկայացրեց, որ Սոս Գասպարյանի հայրն է: Քանի որ գործի նյութերից գիտեի, որ սրտի վիրահատության է ենթարկվել, հարցրի՝ առողջական վիճակը ոնց է: Նա էլ պատասխանեց, թե ոնց պետք է լինեմ, տղաս անմեղ է, շառի մեջ է: Այնուհետեւ մտահոգություն հայտնեց գործի վերաբերյալ, ես էլ ասացի, որ օբյեկտիվ քննություն է լինելու: Հետագայում մի քանի անգամ Բաբկեն Գասպարյանին տեսել եմ միջանցքում, բայց հետը 1-2 անգամ եմ խոսել: Մեկ անգամ էլ նրան իմ աշխատասենյակ եմ հրավիրել, որ միջանցքում չսպասի՝ հաշվի առնելով առողջական վիճակը: Այդ խոսակցության ժամանակ չեմ բացառում, որ ասած լինեմ՝ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի: Այդ խոսքերը քննչական պրակտիկայում ընդունված են, շաբլոնային են, ասում ենք ծնողներին», - ասաց ամբաստանյալը:

Բունիաթ Եղիազարյանը նշեց, որ քննիչ Միքայել Զադոյանի հետ Սոս Գասպարյանի գործի վերաբերյալ քննարկումները եղել են սովորական ընթացակարգով, ինչպես բոլոր մյուս դեպքերում:

«Զադոյանն իր նախաձեռնությամբ ինձ չի ասել, որ Սոս Գասպարյանի արարքում անհրաժեշտ պաշտպանության տվյալ կամ հատկանիշ կա: Պաշտպանի միջնորդությունը ստանալուց հետո գործը քննարկել եմ Զադոյանի հետ: Սոս եւ Հովհաննես Գասպարյանների ցուցմունքներում կային անհրաժեշտ պաշտպանության մասին փաստական տվյալներ: Եղբայրների եւ դեպքին ականատեսների ցուցմունքներում կային հակասություններ, եղել են առերեսումներ, որից հետո միջնորդությունը մերժվել է: Մեղադրանքի վերաորակման հարցը ես ոչ մեկի հետ չեմ քննարկել, բայց Զադոյանն ինձ ասել է, որ դատախազությունում նույնպես հարցը քննարկել են եւ մտադիր են գործը դատարան ուղարկել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով», - պատմեց ամբաստանյալը:

Մեղադրող Արա Մնացականյանի հարցին՝ ինչ է նկատի ունեցել Բաբկեն Գասպարյանին «ամեն ինչ լավ է լինելու» ասելով, քննչական բաժնի պետի տեղակալը պատասխանեց. «Ես գործերով անցնող բոլորի ծնողների, հարազատների հետ էլ զրուցում եմ: Բաբկեն Գասպարյանը սրտի վիրահատություն էր տարել, ասում էր՝ տղաս հանցագործ չի եւ ճարահատյալ հայտարարություններ է արել, ես առնվազն թուրք պիտի լինեի, որ չհուսադրեի, չասեի՝ լավ է լինելու: Բա ի՞նչ ասեի, մի բան պետք է ասեիր, ծնողը եկել էր ինձ մոտ, մի բան պետք էր չէ՞ ասել: Հուսադրող հայտարարություն եմ արել, մարդկայնորեն, մարդասիրական»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6275 | 0 | 0
Facebook